Նիկոլ Փաշինյանը վարչապետի խորհրդական եւ արարողակարգի պատասխանատու է նշանակել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Նրա որոշմամբ՝ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական է նշանակվել Վարազդատ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:
Միաժամանակ, վարչապետի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն Շամամ Հարությունյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Նախարարի տեղակալ է նշանակվել Սմբատ Սաիյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



