Twitter-ը հրաժարվել Է աստղերից հօգուտ սրտերի
INTERNATIONAL NEWSTwitter միկրոբլոգների ծառայության տնօրինությունը հայտնել Է, որ սոցիալական ցանցում դուր եկած հաղորդագրությունն այժմ կարելի կլինի նշել՝ սեղմելով սրտով իկոնկը: Ծանուցումը հայտնվել Է ընկերության պաշտոնական միկրոբլոգում:
Ավելի վաղ Twitter-ում այդ նույն իկոնկի վրա պատկերված Էր աստղ: Տնօրինությունում փոփոխությունը բացատրել են նրանով, որ ցանկացել են ծառայության ինտերֆեյսն ավելի հասկանալի դարձնել նոր օգտատերերի համար: Սիրտը համարել են համապիտանի խորհրդանշան, որը հասկանալի Է տարբեր մշակույթների մարդկանց: Բացի դրանից, ինչպես նշել են Twitter-ում, նոր խորհդանշանը դուր Է եկել նոր դիզայնի բետա-թեստերի մասնակիցներին:
Բուն կատեգորիան վերանվանել են խորհրդանշանին համապատասխան: Այժմ այն անվանվում Է «դուր եկած», այլ ոչ թե «ընտրված»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



