Twitter-ը հրաժարվել Է աստղերից հօգուտ սրտերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTwitter միկրոբլոգների ծառայության տնօրինությունը հայտնել Է, որ սոցիալական ցանցում դուր եկած հաղորդագրությունն այժմ կարելի կլինի նշել՝ սեղմելով սրտով իկոնկը: Ծանուցումը հայտնվել Է ընկերության պաշտոնական միկրոբլոգում:
Ավելի վաղ Twitter-ում այդ նույն իկոնկի վրա պատկերված Էր աստղ: Տնօրինությունում փոփոխությունը բացատրել են նրանով, որ ցանկացել են ծառայության ինտերֆեյսն ավելի հասկանալի դարձնել նոր օգտատերերի համար: Սիրտը համարել են համապիտանի խորհրդանշան, որը հասկանալի Է տարբեր մշակույթների մարդկանց: Բացի դրանից, ինչպես նշել են Twitter-ում, նոր խորհդանշանը դուր Է եկել նոր դիզայնի բետա-թեստերի մասնակիցներին:
Բուն կատեգորիան վերանվանել են խորհրդանշանին համապատասխան: Այժմ այն անվանվում Է «դուր եկած», այլ ոչ թե «ընտրված»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



