Բաքվում ամուսինը մորթել է կնոջը
SOCIETYԲաքվի Սաբունչիի շրջանի Մուհամմադի ավանում 32-ամյա Թահիր Նիյազ օղլու Մուրսալովը խանդի հողի վրա սպանել է իր կնոջը` 24-ամյա Նիգյար Թեսլիմ գըզը Մուրսալովային:
Այս մասին, հայտնում է APA լրատվական գործակալությունը` նշելով, որ տուժողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Թահիր Մուրսալովը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է բացվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, 2015 թվականի ընթացքում սա ամուսինների միմյանց սպանության արդեն 16-րդ դեպքն է:
Այս տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 4, հայրասպանության 7, հարազատների` միմյանց սպանության 19 եւ ամուսինների սպանության 16 դեպք է տեղի ունեցել:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



