Բաքվում ամուսինը մորթել է կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաքվի Սաբունչիի շրջանի Մուհամմադի ավանում 32-ամյա Թահիր Նիյազ օղլու Մուրսալովը խանդի հողի վրա սպանել է իր կնոջը` 24-ամյա Նիգյար Թեսլիմ գըզը Մուրսալովային:
Այս մասին, հայտնում է APA լրատվական գործակալությունը` նշելով, որ տուժողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Թահիր Մուրսալովը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է բացվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, 2015 թվականի ընթացքում սա ամուսինների միմյանց սպանության արդեն 16-րդ դեպքն է:
Այս տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 4, հայրասպանության 7, հարազատների` միմյանց սպանության 19 եւ ամուսինների սպանության 16 դեպք է տեղի ունեցել:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



