Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կվերանայվի
ECONOMICSՌուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ռեսուսրների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի:
«ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ կապված: Տարեվերջին կգնահատենք համակարգի հաշվետվողականությունը և որոշում կկայացնենք»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները և զեկուցել արդյունքների մասին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



