Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կվերանայվի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ռեսուսրների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի:
«ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ կապված: Տարեվերջին կգնահատենք համակարգի հաշվետվողականությունը և որոշում կկայացնենք»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները և զեկուցել արդյունքների մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



