Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Սևանա լճում որսի հսկողություն չկա. ով, երբ, ինչքան ուզում՝ որսում է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին փողոցներում հաճախ կարելի է հանդիպել վաճառվող սիգ կամ այլ տեսակի ձուկ, ընդ որում՝ հիմնականում մանրաձուկ, բավականին ցածր գներով: Օրինակ՝ 6 մանր սիգ կարելի է գնել 1000 դրամով: Մասնագետներն արդեն մի քանի տարի շարունակ ահազանգում են, որ սիգ ձկնատեսակը վերացման վտանգի տակ է հայտնվել, բայց, ինչպես տեսնում ենք, որսի դեմն առնող չկա: Սիգի որսի թույլատվություն չկա՝ «Փաստ»–ի հետ զրույցում հիշեցրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիել յանը: 6–7 տարի է՝ անկախ որսի շրջանից, սիգ չի կարելի բռնել:

«Գարնանը, երբ մանրաձուկը դուրս է գալիս, կուտակումներ են առաջանում, սկսում են բռնել, իսկ աշնանը բռնում են նաև նախաձվադրային վտառը: Սրանց որսը թույլատրելի չէ: Հատկապես պետք է պահպանվի մանրաձուկը: Վերջինս 1, 5 տարեկան չկա, դեռ սերունդ չի տվել, բայց որսում են և «կոպեկներով» վաճառում, դա վնասարարություն է»,– սրտնեղեց մասնագետը:

Նրա խոսքով՝ նման արարք կատարողին պետք է պատժել, քանի որ ամբողջ տարվա ընթացքում արգելված է Սևանից որս կատարել, բայց մարդիկ շարունակում են իրենց սև գործն անել՝ մնալով անպատիժ:

«Ով այդ տարածքը պահպանում է, պետք է գործից հանել: Նոր մարդիկ նշանակել, որոնք թույլ չեն տա որսը: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց սիգ չենք ունենա»,–նշեց նա:

Այս տարի լճում գտնվող սիգի քանակը դեռ մասնագետները չեն հաշվարկել: Նախորդ տարվա տվյալներով՝ շուրջ 2200 տոննա սիգ է եղել, որից 550–ը՝ արդյունագործական: Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը վերհիշում է՝ 1980–ական թվականներին Սևանա լճում սիգի ձկնապաշարը 20 000 տոննա է եղել: «2000–2013 թվականներին պաշարները նվազել էին, հետո սկսեցին ավելանալ, բայց ոչ այնքան, որքան կարող էր սիգի պոպուլ յացիան ապահովել, որովհետև մի կողմից քանակն ավելանում է, մյուս կողմից էլ որսում են: Դրա համար փոխանակ քանակը հասներ 1000–ի, 500 տոննա է կազմել»,–ասաց մեր զրուցակիցը: Որպեսզի պաշարները չնվազեն, Գաբրիել յանն առաջարկում է նաև ձուկ որսալու բոլոր տեսակի ցանցերի վաճառքն արգելել:

«Անցյալ տարվա վերջին 100 տոննայի ավելացում եղավ, բայց երբ այս մանրաձկները բռնում են, դա նշանակում է, որ վատացում է լինելու, այդ ձկները պետք է մեծանան, քանի որ հետագայում դրանք են արդյունագործական քանակ կազմում: Հիմա, որ չորսան, մեծ քանակություն կունենանք, բայց այս պայմաններում սպասելիքներ չկան»,– շեշտեց նա:

Ամեն տարի սիգ ձկնատեսակի վերաբերյալ ծրագիր են ներկայացնում բնապահպանության նախարարությանը, որտեղ մեխանիզմներ են գրված, թե ինչպես վերականգնել սիգի պաշարները:

«Սիգի վերաբերյալ հայտնել ենք, որ որսի արգելքը պետք է պահպանել, բայց կարելի է 20 տոկոսի չափով փորձնական որս կատարել: Եթե տարվա վերջին մի փոքր ավելացում ունենանք, կառաջարկենք մյուս տարվա սկզբից մի 20 տոկոսի չափով փորձնական որս կատարել: Եթե չեղավ, չենք առաջարկի»,–նշեց Գաբրիելյանը:

Ըստ մասնագետի՝ խեցգետնի ճակատագիրն էլ սիգից չի տարբերվում: Տարեցտարի Սևանա լճում պակասում է նաև խեցգետինը: Բարդուխ Գաբրիել յանի փոխանցմամբ՝ մոտ 2 անգամ նվազում է եղել: Որսն այդ դեպքում ավելացել է նաև շնորհիվ նոր խեցգետնաորսիչների: Չինական արտադրության որսագործիքների միջոցով լճից խեցգետնի դուրս բերումն ավելի է հեշտանում:

«Սևանա լճում կառավարելի որս գոյություն չունի: Պատասխանատուները պետք է վերահսկողություն կատարեն: Արդյունագոր­ ծական որսի պահանջները պետք է փոխվեն: Որսի հսկողություն ընդհանրապես չկա. ով, երբ, ինչքան ուզում՝ որսում է: Չեն հսկվում որսագործիքները, չի հսկվում որսի սեզոնը: Այս ամենը թողնված է ինքնահո­ սի»,–եզրափակեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customers