Աննա Հակոբյանը կենդանաբանական այգում մանուկների հետ նշեց երեխաների պաշտպանության օրը
SOCIETYԵրեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին Երևանի Կենդանաբանական այգում երեխաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Հունիսի մեկին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի անվճար է:
Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում: Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զվարճացնում են ծաղրածուները, հեքիաթների և մուլտֆիլմերի տարբեր հերոսներ և աճպարարներ: Միջոցառումների կշարունակվեն մինչև երեկոյան 17:00-ը:
Կենդանաբանական այգու մուտքը բաց է մինչև ժամը 20:00-ն, այգում կարող եք մնալ մինչև 21:00-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



