Աննա Հակոբյանը կենդանաբանական այգում մանուկների հետ նշեց երեխաների պաշտպանության օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին Երևանի Կենդանաբանական այգում երեխաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Հունիսի մեկին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի անվճար է:
Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում: Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զվարճացնում են ծաղրածուները, հեքիաթների և մուլտֆիլմերի տարբեր հերոսներ և աճպարարներ: Միջոցառումների կշարունակվեն մինչև երեկոյան 17:00-ը:
Կենդանաբանական այգու մուտքը բաց է մինչև ժամը 20:00-ն, այգում կարող եք մնալ մինչև 21:00-ը:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



