Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Ոչ գիտենք՝ փոփոխություններն ինչպես են ազդում, ոչ գիտենք՝ ինչքան ենք տուգանվելու. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ամբողջ աշխարհը նշում էր որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը: Այս տարի «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները»՝ հաշվի առնելով, որ դրանք ավելի շատ մարդկանց կյանք են խլում, իսկ ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների մահացության մոտավորապես 12%–ին: Հայաստանում կատարված վերջին հետազոտությունների՝ «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» (ԱՀԳԳ) հետազոտության (2015–2016թթ.) տվյալների համաձայն՝ 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում ամենօրյա ծխախո­ տի օգտագործման տարածվածությունը կազմել է 26,2%, ընդ որում՝ տղամարդկանց 53,4%–ը, իսկ կանանց 2,3%–ն է կանոնավոր ծխող: STEPS ազգային հետազոտության տվյալներով` Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, իսկ կանանց դեպքում ծխախոտի օգտագործման ցուցանիշը անհամեմատ փոքր է (տղամարդիկ` 51,5%, կանայք` 1,8%)։ Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքի՝ ազդեցիկ հակածխախոտային գովազդները և գրաֆիկական փաթեթավորմամբ զգուշացումները, հատկապես այն տուփերը, որոնք ունեն նկարներ, նվազեցնում են ծխել սկսող երեխաների թիվը և մեծացնում ծխելը թողնել ցանկացողների թիվը: Միաժամանակ, ծխախոտի սպառման նվազեցման արդյունավետ միջոց է համարվում ակցիզային հարկի, ըստ այդմ՝ գնի բարձրացումը: 

Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը ներդրվել է մեր երկրում: Ծխախոտի տուփի վրա պատկերված նկարներն իսկապես բավական տհաճ են: Բայց Հայաստանի համար չկա հետազոտություն, որը կփաստեր այդ նկարների առկայության և կամ հարկերի բարձրացման դեպքում ծխախոտի իրացման ծավալների փոփոխությունը: Համենայն դեպս, «Փաստ»–ի հարցին ի պատասխան՝ Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնեցին, թե իրենք չունեն որևէ վիճակագրություն ծխախոտի իրացման քանակի վերաբերյալ: Վերջերս էլ 30 դրամով ավելացավ ծխախո­տի մեկ տուփի արժեքը: Սա, ըստ որոշ խանութների սեփականատերերի, ակցիզային հարկի բարձրացմամբ է պայմանավորված: Կարծում ենք, որ ծխող հանրության համար այդ 30 դրամը նշանակություն չունեցող փոփոխություն է: Մեկ տուփ ծխախոտին 300 կամ 500, անգամ 600 դրամ հատկացնողը չի զլանա այդ 30 դրամն էլ վճարել: Որպես ծխախոտի դեմ պայքարի ևս մեկ միջոց Առողջապահության նախարարության կողմից մշակվել է մի նախագիծ, որի ընդունման դեպքում կարգելվի փակ տարածքներում ու հասարակական վայրերում ծխելը: Օրենքին հակառակվելու դեպքում սահմանված են բարձր տուգանքներ, որոնք որոշ դեպքերում կարող են հասնել 700 հազար դրամի: Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 1–ին: Բնակչության մեջ ծխողների թվի նվազմանն ու բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանելուն միտված այս նախագիծը մեր երկրում միանշանակ չի ընդունվել՝ հաշվի առնելով ծխողների վիճակագրությունը, տուգանքների բարձր սահմանաչափը, նախագծում առկա բացերը: Մասնավորապես՝ ծխախոտ գովազդելու համար տուգանքը կկազմի 500–700 հազար դրամ, մեքենայում ծխելու դեպքում՝ 50 հազար դրամ, իսկ արգելված վայրերում ծխելու համար տուգանքը՝ 250 հազար դրամ: Այս նախագիծն ի վերջո պետք է ընդունվի, հատկապես, որ նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այս հարցում համակարծիք է իր նախորդի՝ Լևոն Ալթունյանի հետ: Սակայն տուգանքների վերը նշված չափերը բուռն արձագանքի են արժանացել: Ուստի շատ հնարավոր է, որ նախագիծը օրենքի ուժ ստանա էական փոփոխություններից հետո: Թորոսյանն ինքն էլ նշել էր, որ կիրագործի նախագիծը, բայց որոշակի փոփոխություններ կատարելուց հետո միայն: Երկու օր առաջ նախարարը նշել էր, թե կա կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, սակայն մինչ այժմ ձեռնարկված քայլերի արդյունքները բավարար չեն: Թորոսյանը շեշտել էր, որ ռազմավարությամբ նախատեսված ծխողների թվի կրճատում տեղի չի ունեցել, դեռ ավելին՝ աճել է: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder