ՀՀ վարչապետը պաշտպանության նոր փոխնախարարների է նշանակել
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Մակար Ղամբարյանը և Գաբրիել Բալայանը նշանակվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում: Այս մասին որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում:
Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Հարությունյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատարի պաշտոնից, ԱԳ փոխնախարարի պաշտոնում է նշանակվել Ռուբեն Ռուբինյանը:
Վարչապետի մյուս որոշումներով՝ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար տեղակալի, իսկ Արթուր Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի, Իշխան Կարապետյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



