ՀՀ վարչապետը պաշտպանության նոր փոխնախարարների է նշանակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Մակար Ղամբարյանը և Գաբրիել Բալայանը նշանակվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում: Այս մասին որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում:
Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Հարությունյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատարի պաշտոնից, ԱԳ փոխնախարարի պաշտոնում է նշանակվել Ռուբեն Ռուբինյանը:
Վարչապետի մյուս որոշումներով՝ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար տեղակալի, իսկ Արթուր Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի, Իշխան Կարապետյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



