ԱԻՆ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են
SOCIETYPast.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում է բարձրաստիճան պաշտոնյաների կադրային փոփոխությունը՝ մասնավորապես, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԻ փոխնախարար գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Հարցը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ԱԻ մամլո խոսնակ Նանա Գնդոյանին, ով հաստատեց տեղեկությունը:
«ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարին, դիմումը բավարարվել է և ընթացք է տրվել»,- ասաց Ն.Գնդոյանը:
Հարցին, թե արդյոք, ԱԻՆ-ի շարքերը կլքի նաև նախկինում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, իսկ ներկայումս ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկակար ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Գնդոյանը նշեց, որ առայժմ նման տեղեկատվություն չունեն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



