ԱԻՆ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում է բարձրաստիճան պաշտոնյաների կադրային փոփոխությունը՝ մասնավորապես, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԻ փոխնախարար գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Հարցը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ԱԻ մամլո խոսնակ Նանա Գնդոյանին, ով հաստատեց տեղեկությունը:
«ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարին, դիմումը բավարարվել է և ընթացք է տրվել»,- ասաց Ն.Գնդոյանը:
Հարցին, թե արդյոք, ԱԻՆ-ի շարքերը կլքի նաև նախկինում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, իսկ ներկայումս ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկակար ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Գնդոյանը նշեց, որ առայժմ նման տեղեկատվություն չունեն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



