Սոլսբերիում աշխատանքն է վերսկել առեւտրի կենտրոնը, որը փակվել էր Սկրիպալների միջադեպից հետո
INTERNATIONAL NEWSԱնգլիական Սոլսբերի քաղաքի Maltings առեւտրի կենտրոնը, որը փակվել էր ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման միջադեպից հետո մարտին, շաբաթ օրը վերսկսել է աշխատանքը իր սովորական ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սոլսբերիի քաղաքապետարանի քաղաքը կյանքի սովորական հունին վերադարձնելու հարցով համակարգող խմբի ղեկավար Ալիստերա Քանինգեմի խոսքով՝ Maltings առեւտրի կենտրոնի բացումը խոշոր քայլ է այդ հրաշալի քաղաքի աշխատունակության վիճակի վերականգնման ուղղությամբ։
Քանինգեմը հայտնել է, որ նյարդապարալիզացնող նյութերը հեռացվել են, եւ այդ վայրը բնակչության կյանքին վտանգ չի ներկայացնում։ Նա կոչ է արել Սոլսբերիի բնակիչներին ու հյուրերին սատարել այդ բիզնեսին եւ այցելել բացված առեւտրի կենտրոն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



