Սոլսբերիում աշխատանքն է վերսկել առեւտրի կենտրոնը, որը փակվել էր Սկրիպալների միջադեպից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնգլիական Սոլսբերի քաղաքի Maltings առեւտրի կենտրոնը, որը փակվել էր ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման միջադեպից հետո մարտին, շաբաթ օրը վերսկսել է աշխատանքը իր սովորական ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սոլսբերիի քաղաքապետարանի քաղաքը կյանքի սովորական հունին վերադարձնելու հարցով համակարգող խմբի ղեկավար Ալիստերա Քանինգեմի խոսքով՝ Maltings առեւտրի կենտրոնի բացումը խոշոր քայլ է այդ հրաշալի քաղաքի աշխատունակության վիճակի վերականգնման ուղղությամբ։
Քանինգեմը հայտնել է, որ նյարդապարալիզացնող նյութերը հեռացվել են, եւ այդ վայրը բնակչության կյանքին վտանգ չի ներկայացնում։ Նա կոչ է արել Սոլսբերիի բնակիչներին ու հյուրերին սատարել այդ բիզնեսին եւ այցելել բացված առեւտրի կենտրոն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



