Վերջին զանգին մասնակցող երիտասարդները Նոր Նորքում «Նիսան»-ով շրջվել են. նրանք հիվանդանոցում են (ֆոտո)
SOCIETYԵրեւանում, այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին եւ գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 17-ամյա Սերգեյ Մ.-ն ու 18-ամյա Ավագ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ, վարորդը եղել է Ավագ Ա.-ն, ով ուղեւորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



