Վերջին զանգին մասնակցող երիտասարդները Նոր Նորքում «Նիսան»-ով շրջվել են. նրանք հիվանդանոցում են (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին եւ գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 17-ամյա Սերգեյ Մ.-ն ու 18-ամյա Ավագ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ, վարորդը եղել է Ավագ Ա.-ն, ով ուղեւորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



