Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր

SOCIETY

Past.am

Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցը հերթականն էր, որտեղ բողոքի ցույցեր էին անցկացվում՝ ընդդեմ տնօրենի:

 

Շողիկ Հախվերդյանից աշակերներն այսօր պահանջում էին հեռանալ տնօրենի պաշտոնից: Նրանց սատարում էին նաեւ ուսուցիչները: «Հախվերդյան, հեռացիր», «Ազգի դավաճան», «Դպրոցի դավաճան», «Հանրապետական հեռացար, փասափուսեդ մոռացար», «Հախվերդյան, հեռացար, փասափուսեդ մոռացար»,- դպրոցի բակում վանկարկում էին դասադուլ հայտարարած աշակերտները:

 

Նրանցից ոմանք դժվարանում էին նշել իրենց բողոքի ցույցի պատճառները, մյուսները թվարկում էին տարբեր դժգոհություններ. «Տնօրենը խիստ չէ, եւ դպրոցում կարգուկանոն չկա: Վիրավորում էր երեխաներին, օրինակ, որ կռիվ էին անում, դասերից շատ էին բացակայում, վիրավորանքով էր խոսում իրենց հետ, չգիտեմ ինչ էր ասում, բայց գիտեմ, որ վիրավորանքով էր խոսում», «Ես դժգոհ եմ զուգարարանից, շատ վաղուց է, բայց չի նորոգվել»,- ասում էին Դալարի դպրոցի միջին դասարաններում սովորողները: Նաեւ ավելացնում, որ դպրոցում գործում է անօրինական բուֆետ, մատյաններում գրված են գյուղից բացակայող երեխաների անուններ: Տարրական դպրոցի աշակերտները բողոքում էին իրենց տրվող սննդի որակից ու քանակից: Դժգոհում էին նաեւ, որ ուտելուց հետո իրենց ստիպում են հավաքել ափսեները:

 

«Բոլորն են բողոքում, որ ինքը լավ տնօրեն չի, ժողովրդին ճնշում է՝ աշակերտներին, ուսուցիչներին»,- պարզաբանեց 11-րդ դասարանցի Սերյոժան: Հարցին, թե ինչպես են այդ ճնշումներն արտահայտվում, նա պատասխանեց. «Կոպիտ ասած՝ ախ է տալիս, դուռն է փակում՝ ժողովուրդ դուրս մի եկեք, այս մի արեք, ցույցերի ժամանակ ով դուրս է եկել, կհեռացնեմ, սա կանեմ, նա կանեմ: Շատ մանրուքներ կան ու ոչ մեկն էլ իրենից գոհ չէ: Եվ մենք մեր նպատակին հասնելու ենք, որ ինքը հրաժարական տա»: Դպրոցի բակում գտնվող երիտասարդներից մեկն էլ, որն ինչպես հետո պարզվեց, դասվար Կատյա Գեւորգյանի որդին է, նշեց, որ տնօրենը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար քվե ապահովելու նպատակով ընտրակաշառք է բաժանել, բայց գյուղում ընտրվել է ԲԿՀ-ն, ինչից հետո նա ետ է պահանջել 10 հազարական դրամները: «Նման կեղտոտ մթնոլորտ ստեղծող տնօրենը իրավունք չունի ոչ միայն մեր, այլ ցանկացած հաստատությունում աշխատելու, նրանք թող գնան տանը նստեն, քաղհան անեն, երեւի քաղհան անելով, ավելի լավ կլինի: Գյուղում «Բարգավաճն» անցավ, որովհետեւ արդար են մեր գյուղացիները, հետո պահանջեց գումարները հետ բերել»,- նշեց Արմենը:

 

 

Դալարի դպրոցի ուսուցիչները: Աջից առաջինը՝ Կատյա Գեւորգյանը

 

Ուսուցչանոցում գտնվող մանկավարժներից քչերը ցանկացան խոսել ստեղծված իրավիճակի մասին, թեպետ այստեղ հայտարարում էին, որ դա բոլորովին չի նշանակում, թե չեն կիսում աշակերտների պահանջները: «Աշակերտների դժգոհությունները լիարժեք հիմնավոր եմ համարում: Դպրոցում անառողջ մթնոլորտ է տիրում, միշտ մեզ ահաբեկում է տնօրենը, միշտ վախի մթնոլորտ է: Անգամ ժողովների ժամանակ ամեն մեկս վախեցած, մի կողմ կծկված, ինչ ասում է, գլխով ենք անում: Բավական է, մենք հոգնել ենք ամեն ինչից: Մենք հոգնել ենք իր համար կամակատարներ լինելուց: Բոլորս գրագետ մարդիկ ենք: Այսքան գեղեցիկ, զարգացած, խելացի ուսուցիչներ ունենք, մենք մի հատ լիցենզավորված ուսուցիչ չունենք (խոսքը հավաստագրի մասին է, որի առկայությունը կարեւոր պայման է՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար-խմբ.): Հարցրեք՝ ինչու: Ինչ է, արժանի ուսուցիչներ չկա՞ն: Ահուսարսափից, որովհետեւ հաշվեհարդար կտեսներ մեզ հետ»,- ասաց Կատյա Գեւորգյանը:

 

«Անցած տարի քննությունների համար չեմ հիշում ինչ պատմություններ եղան, երեխաները վիրավորվեցին, խռովեցին, վեց լավագույն աշակերտ դպրոցը լքեցին գնացին: Մեզ ասում է՝ ձեր պատճառով առաջին դասարան երեխա չեն բերում, իսկ մենք սարսափում ենք ասել՝ ոչ, մեր պատճառով չէ, ասում են՝ քանի Հախվերդյան Շողիկը այդ դպրոցում է, մենք երեխա չունենք բերելու: Այնքան բան կա ասելու, որ ասեմ, մութը կընկնի: Քննաշրջանը ճիշտ չի անցկացնում, լավ երեխաներին ասում է՝ արտագրել եք, գնահատականները իջեցնում է, սթրեսի մեջ է պահում: Եթե որեւէ ուսուցիչ չվախենար ու բարձրաձայներ որեւէ խնդիր, ձայնը կբարձրացներ ու կընկներ այդ ուսուցչի հետեւից, այնպես որ դպրոցի դուռը չի ուզի բացի ու մտնի ներս: Չէ որ մենք 20 տարի շարունակ այդպիսի մթնոլորտւմ ենք ապրել՝ որտե՞ղ գնաս բողոքես, ո՞ւմ գանգատվես, բոլորիս համար էլ աշխատանքը թանկ է»,- շարունակեց Կատյա Գեւորգյանը:

 

 

Տնօրեն Շողիկ Հախվերդյանը

 

Դալար համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանը դպրոցում տեղի ունեցող թեժ իրադարձությունները պայմանավորեց տնօրենի սպասվող ընտրության հետ. իր պաշտոնավարման 5 տարին լրացել է եւ պետք է անցկացվի թափուր պաշտոնը համալրելու նոր մրցույթ, որը նախատեսված է հունիսի 12-ին եւ որին ինքը պատարստվում է մասնակցել: Նա ասաց, թե ըմբռնումով է վերաբերվում իր դեմ դուրս եկած ուսուցիչներին, գիտակցում է, որ հանրավոր է՝ դա եղել է պահի ազդեցությամբ ու ինքը պատրաստակամ է համբերատար աշխատել եւ դպրոցում վերականգնել համերաշխության մթնոլորտը: «Դրսի ուժերը փորձում են իրավիճակ ստեղծել՝ իրենց անձնական շահերը, նկրտումները լուծելու համար: Ես ինքս ուղղամիտ մարդ եմ, հանգիստ եմ, աշխատում եմ եւ ինձ այնքան հեշտ չէ անհարմար վիճակի մեջ դնել: Ինչի համար ամաչեմ, ամաչեմ կաշառակերությա՞ն համար, ամաչեմ դրամահավաքությա՞ն համար, որ այսօր ամբողջ հանրապետությունով այդ խնդիրն է դրված: Ինչի՞ համար ամաչեմ, եթե նման բան չկա իմ դպրոցում»,- հայտարարեց նա:

 

ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու համար կաշառք բաժանելու մասին պնդումներին պատասխանելով էլ՝ նշեց. «Հիմա ամեն ինչ կարող են ասել, արդյո՞ք կարող են ապացուցել: Մեկ տարուց ավել անցել է, նրանք կարո՞ղ են փաստեր ներկայացնել՝ ինչի հիման վրա են այսօր ինձ մեղադրում: Եթե ժամանակին նկատել էին նման բան, ինչո՞ւ չբարձրաձայնեցին: Նման բան չի եղել, ես հերքում եմ, այո՛: Եթե իրենք չեն կարող այդ փաստերը բերել, ուրեմն ինչումն է իմ խնդիրը, ինչու են մեղադրում ինձ»:

 

Շողիկ Հախվերդյանը, անդրադառնալով հնչեցված տարբեր բողոքներին, դրանց մի մասը հերքեց, մի մասը օբյեկտիվ համարեց, մի մասը թողեց անարձագանք, բայց եւ զարմանք հայտնեց, թե ինչու իր ընդդիմախոսները չեն թվարկում նաեւ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները՝ անհրաժեշտ գույքով հագեցած լաբորատորիաներ, բնագիտական առարկաների կաբինետներ ու համակարգչային դասարաններ, ջեռուցման համակարգ եւ այլն:

 

Դասվար Կատյա Գեւորգյանի որդին, արձագանքելով Շողիկ Հախվերդյանի դիտարկմանը, թե նա է այս ամենը կազմակերպում՝ մորը տնօրեն դարձնելու նպատակով, նկատեց, որ նա նախկինում էլ հայտարարում էր, թե գյուղապետն է հրահրում՝ փոխտնօրենին տնօրենի պաշտոնում տեսնելու նպատակով, ինչը հերքվել է: Չբացառեց նաեւ, որ երբ բոլորի կողմից մերժված տնօրենը հեռանա, հավաստագիր ձեռք բերած ցանկացած ուսուցիչ կարող է հավակնել տնօրենի պաշտոնին, այդ թվում իր մայրը:

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder