Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցը հերթականն էր, որտեղ բողոքի ցույցեր էին անցկացվում՝ ընդդեմ տնօրենի:

 

Շողիկ Հախվերդյանից աշակերներն այսօր պահանջում էին հեռանալ տնօրենի պաշտոնից: Նրանց սատարում էին նաեւ ուսուցիչները: «Հախվերդյան, հեռացիր», «Ազգի դավաճան», «Դպրոցի դավաճան», «Հանրապետական հեռացար, փասափուսեդ մոռացար», «Հախվերդյան, հեռացար, փասափուսեդ մոռացար»,- դպրոցի բակում վանկարկում էին դասադուլ հայտարարած աշակերտները:

 

Նրանցից ոմանք դժվարանում էին նշել իրենց բողոքի ցույցի պատճառները, մյուսները թվարկում էին տարբեր դժգոհություններ. «Տնօրենը խիստ չէ, եւ դպրոցում կարգուկանոն չկա: Վիրավորում էր երեխաներին, օրինակ, որ կռիվ էին անում, դասերից շատ էին բացակայում, վիրավորանքով էր խոսում իրենց հետ, չգիտեմ ինչ էր ասում, բայց գիտեմ, որ վիրավորանքով էր խոսում», «Ես դժգոհ եմ զուգարարանից, շատ վաղուց է, բայց չի նորոգվել»,- ասում էին Դալարի դպրոցի միջին դասարաններում սովորողները: Նաեւ ավելացնում, որ դպրոցում գործում է անօրինական բուֆետ, մատյաններում գրված են գյուղից բացակայող երեխաների անուններ: Տարրական դպրոցի աշակերտները բողոքում էին իրենց տրվող սննդի որակից ու քանակից: Դժգոհում էին նաեւ, որ ուտելուց հետո իրենց ստիպում են հավաքել ափսեները:

 

«Բոլորն են բողոքում, որ ինքը լավ տնօրեն չի, ժողովրդին ճնշում է՝ աշակերտներին, ուսուցիչներին»,- պարզաբանեց 11-րդ դասարանցի Սերյոժան: Հարցին, թե ինչպես են այդ ճնշումներն արտահայտվում, նա պատասխանեց. «Կոպիտ ասած՝ ախ է տալիս, դուռն է փակում՝ ժողովուրդ դուրս մի եկեք, այս մի արեք, ցույցերի ժամանակ ով դուրս է եկել, կհեռացնեմ, սա կանեմ, նա կանեմ: Շատ մանրուքներ կան ու ոչ մեկն էլ իրենից գոհ չէ: Եվ մենք մեր նպատակին հասնելու ենք, որ ինքը հրաժարական տա»: Դպրոցի բակում գտնվող երիտասարդներից մեկն էլ, որն ինչպես հետո պարզվեց, դասվար Կատյա Գեւորգյանի որդին է, նշեց, որ տնօրենը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար քվե ապահովելու նպատակով ընտրակաշառք է բաժանել, բայց գյուղում ընտրվել է ԲԿՀ-ն, ինչից հետո նա ետ է պահանջել 10 հազարական դրամները: «Նման կեղտոտ մթնոլորտ ստեղծող տնօրենը իրավունք չունի ոչ միայն մեր, այլ ցանկացած հաստատությունում աշխատելու, նրանք թող գնան տանը նստեն, քաղհան անեն, երեւի քաղհան անելով, ավելի լավ կլինի: Գյուղում «Բարգավաճն» անցավ, որովհետեւ արդար են մեր գյուղացիները, հետո պահանջեց գումարները հետ բերել»,- նշեց Արմենը:

 

 

Դալարի դպրոցի ուսուցիչները: Աջից առաջինը՝ Կատյա Գեւորգյանը

 

Ուսուցչանոցում գտնվող մանկավարժներից քչերը ցանկացան խոսել ստեղծված իրավիճակի մասին, թեպետ այստեղ հայտարարում էին, որ դա բոլորովին չի նշանակում, թե չեն կիսում աշակերտների պահանջները: «Աշակերտների դժգոհությունները լիարժեք հիմնավոր եմ համարում: Դպրոցում անառողջ մթնոլորտ է տիրում, միշտ մեզ ահաբեկում է տնօրենը, միշտ վախի մթնոլորտ է: Անգամ ժողովների ժամանակ ամեն մեկս վախեցած, մի կողմ կծկված, ինչ ասում է, գլխով ենք անում: Բավական է, մենք հոգնել ենք ամեն ինչից: Մենք հոգնել ենք իր համար կամակատարներ լինելուց: Բոլորս գրագետ մարդիկ ենք: Այսքան գեղեցիկ, զարգացած, խելացի ուսուցիչներ ունենք, մենք մի հատ լիցենզավորված ուսուցիչ չունենք (խոսքը հավաստագրի մասին է, որի առկայությունը կարեւոր պայման է՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար-խմբ.): Հարցրեք՝ ինչու: Ինչ է, արժանի ուսուցիչներ չկա՞ն: Ահուսարսափից, որովհետեւ հաշվեհարդար կտեսներ մեզ հետ»,- ասաց Կատյա Գեւորգյանը:

 

«Անցած տարի քննությունների համար չեմ հիշում ինչ պատմություններ եղան, երեխաները վիրավորվեցին, խռովեցին, վեց լավագույն աշակերտ դպրոցը լքեցին գնացին: Մեզ ասում է՝ ձեր պատճառով առաջին դասարան երեխա չեն բերում, իսկ մենք սարսափում ենք ասել՝ ոչ, մեր պատճառով չէ, ասում են՝ քանի Հախվերդյան Շողիկը այդ դպրոցում է, մենք երեխա չունենք բերելու: Այնքան բան կա ասելու, որ ասեմ, մութը կընկնի: Քննաշրջանը ճիշտ չի անցկացնում, լավ երեխաներին ասում է՝ արտագրել եք, գնահատականները իջեցնում է, սթրեսի մեջ է պահում: Եթե որեւէ ուսուցիչ չվախենար ու բարձրաձայներ որեւէ խնդիր, ձայնը կբարձրացներ ու կընկներ այդ ուսուցչի հետեւից, այնպես որ դպրոցի դուռը չի ուզի բացի ու մտնի ներս: Չէ որ մենք 20 տարի շարունակ այդպիսի մթնոլորտւմ ենք ապրել՝ որտե՞ղ գնաս բողոքես, ո՞ւմ գանգատվես, բոլորիս համար էլ աշխատանքը թանկ է»,- շարունակեց Կատյա Գեւորգյանը:

 

 

Տնօրեն Շողիկ Հախվերդյանը

 

Դալար համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանը դպրոցում տեղի ունեցող թեժ իրադարձությունները պայմանավորեց տնօրենի սպասվող ընտրության հետ. իր պաշտոնավարման 5 տարին լրացել է եւ պետք է անցկացվի թափուր պաշտոնը համալրելու նոր մրցույթ, որը նախատեսված է հունիսի 12-ին եւ որին ինքը պատարստվում է մասնակցել: Նա ասաց, թե ըմբռնումով է վերաբերվում իր դեմ դուրս եկած ուսուցիչներին, գիտակցում է, որ հանրավոր է՝ դա եղել է պահի ազդեցությամբ ու ինքը պատրաստակամ է համբերատար աշխատել եւ դպրոցում վերականգնել համերաշխության մթնոլորտը: «Դրսի ուժերը փորձում են իրավիճակ ստեղծել՝ իրենց անձնական շահերը, նկրտումները լուծելու համար: Ես ինքս ուղղամիտ մարդ եմ, հանգիստ եմ, աշխատում եմ եւ ինձ այնքան հեշտ չէ անհարմար վիճակի մեջ դնել: Ինչի համար ամաչեմ, ամաչեմ կաշառակերությա՞ն համար, ամաչեմ դրամահավաքությա՞ն համար, որ այսօր ամբողջ հանրապետությունով այդ խնդիրն է դրված: Ինչի՞ համար ամաչեմ, եթե նման բան չկա իմ դպրոցում»,- հայտարարեց նա:

 

ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու համար կաշառք բաժանելու մասին պնդումներին պատասխանելով էլ՝ նշեց. «Հիմա ամեն ինչ կարող են ասել, արդյո՞ք կարող են ապացուցել: Մեկ տարուց ավել անցել է, նրանք կարո՞ղ են փաստեր ներկայացնել՝ ինչի հիման վրա են այսօր ինձ մեղադրում: Եթե ժամանակին նկատել էին նման բան, ինչո՞ւ չբարձրաձայնեցին: Նման բան չի եղել, ես հերքում եմ, այո՛: Եթե իրենք չեն կարող այդ փաստերը բերել, ուրեմն ինչումն է իմ խնդիրը, ինչու են մեղադրում ինձ»:

 

Շողիկ Հախվերդյանը, անդրադառնալով հնչեցված տարբեր բողոքներին, դրանց մի մասը հերքեց, մի մասը օբյեկտիվ համարեց, մի մասը թողեց անարձագանք, բայց եւ զարմանք հայտնեց, թե ինչու իր ընդդիմախոսները չեն թվարկում նաեւ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները՝ անհրաժեշտ գույքով հագեցած լաբորատորիաներ, բնագիտական առարկաների կաբինետներ ու համակարգչային դասարաններ, ջեռուցման համակարգ եւ այլն:

 

Դասվար Կատյա Գեւորգյանի որդին, արձագանքելով Շողիկ Հախվերդյանի դիտարկմանը, թե նա է այս ամենը կազմակերպում՝ մորը տնօրեն դարձնելու նպատակով, նկատեց, որ նա նախկինում էլ հայտարարում էր, թե գյուղապետն է հրահրում՝ փոխտնօրենին տնօրենի պաշտոնում տեսնելու նպատակով, ինչը հերքվել է: Չբացառեց նաեւ, որ երբ բոլորի կողմից մերժված տնօրենը հեռանա, հավաստագիր ձեռք բերած ցանկացած ուսուցիչ կարող է հավակնել տնօրենի պաշտոնին, այդ թվում իր մայրը:

 

23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարը