«Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Գնդեվազի ջրամատակարարումը
SOCIETYԱմուլսարում շինարարական աշխատանքների ժամանակ մայիսի 18-ի երեկոյան վնասվել է Գնդեվազ համայնքը սնուցող ջրագծերից մեկը՝ շինարարական 7-րդ հարթակի ստորին հատվածում, ինչի հետևանքով համայնքին մատակարարվող ջրին հող էր խառնվել։ Վնասված ջրագծով ջրամատակարարումը դադարեցվել էր։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ջրագիծն արդեն վերանորոգել է, և վթարի հետևանքները վերացված են, իսկ ջրամատակարարումը վերականգնված է։
Ինչպես տեղեկացրին «Լիդիան Արմենիա»-ից, ընկերությունը ներկայումս իրականացնում է ոռոգման ջրամբարի մաքրման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մայիսի 20-ին։Այդ ընթացքում ընկերությունը Գնդեվազ համայնքի բնակիչներին ապահովել էր խմելու ջրով։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայցում է համայնքի բնակիչների ներողամտությունը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



