«Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Գնդեվազի ջրամատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմուլսարում շինարարական աշխատանքների ժամանակ մայիսի 18-ի երեկոյան վնասվել է Գնդեվազ համայնքը սնուցող ջրագծերից մեկը՝ շինարարական 7-րդ հարթակի ստորին հատվածում, ինչի հետևանքով համայնքին մատակարարվող ջրին հող էր խառնվել։ Վնասված ջրագծով ջրամատակարարումը դադարեցվել էր։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ջրագիծն արդեն վերանորոգել է, և վթարի հետևանքները վերացված են, իսկ ջրամատակարարումը վերականգնված է։
Ինչպես տեղեկացրին «Լիդիան Արմենիա»-ից, ընկերությունը ներկայումս իրականացնում է ոռոգման ջրամբարի մաքրման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մայիսի 20-ին։Այդ ընթացքում ընկերությունը Գնդեվազ համայնքի բնակիչներին ապահովել էր խմելու ջրով։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայցում է համայնքի բնակիչների ներողամտությունը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



