Արթուր Վանեցյանը հանձնարարել է ԱԱԾ մարմիններում կատարել կառուցվածքային փոփոխություններ
SOCIETYԱզգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հանձնարարել եմ, որ ազգային անվտանգության մարմիններում կառուցվածքային փոփոխություններ կատարվեն, որոնք առաջին հերթին կապված են վարչապետի հանձնարարության հետ: Կարևոր հանգամանք է, որ ԱԱԾ մարմինների կառուցվածքը պահպանում է խորհրդային տարիների պատկերը, հիմա պետք է փոխել, որ այսօրվա պահանջներին համահունչ ու արդյունավետ լուծում տանք», -հայտարարել է Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 10-ին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



