Արթուր Վանեցյանը հանձնարարել է ԱԱԾ մարմիններում կատարել կառուցվածքային փոփոխություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հանձնարարել եմ, որ ազգային անվտանգության մարմիններում կառուցվածքային փոփոխություններ կատարվեն, որոնք առաջին հերթին կապված են վարչապետի հանձնարարության հետ: Կարևոր հանգամանք է, որ ԱԱԾ մարմինների կառուցվածքը պահպանում է խորհրդային տարիների պատկերը, հիմա պետք է փոխել, որ այսօրվա պահանջներին համահունչ ու արդյունավետ լուծում տանք», -հայտարարել է Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 10-ին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



