Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Քնեցված» գործերը պետք է բացահայտվեն. հեղափոխությունն ու մամուլի ազատությունը

SOCIETY

1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ մայիսի երեքը սահմանվեց որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Հայաստանում այսօր իրավիճակ է փոխվել և մամուլի ազատության օրն ու խորհուրդը ևս այդ նոր իրավիճակի տրամաբանության մեջ են:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Past.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց լրագրողներին: Այնուհետև, դիմելով նրանց, ասաց. «Ուզում եմ, որ ազատագրվեն նախորդ շրջանից. հեղափոխությունն արդեն կայացել է: Իսկ մինչ այս մեզ մոտ մամուլն ազատ չի եղել: Իշխանությունների կողմից վերահսկվող հեռուստաընկերություններ կային, որոնք միակողմանի լրատվություն էին մատուցում թե՛ տարբեր շարժումների, և թե՛ ընդդիմադիրների ձերբակալությունների ժամանակ: Հանրությունը, որն ամբողջական ինֆորմացիա ստանալու իրավունք ուներ, չէր ստանում այն: Իսկ միջազգային իրավապաշտպան կառույցները, օրինակ՝ «Freedom House»-ը, արդեն խիստ գնահատականներ էին տալիս մամուլի ազատության առումով: Երբեմն տեսնում էինք նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նեգատիվ կամ խիստ գնահատականները: Բացի այդ, իշխանության կողմից իջեցված պատվերներ էինք տեսնում մամուլում: Հույս ունեմ, որ առաջիկայում դա այլևս չի լինի: Վստահ եմ, որ մենք առաջիկայում ունենալու ենք ազատ մամուլ, ինչի կարիքը շատ ունենք»:

Ինչ վերաբերում է ազատականացման նշույլներին, իրավապաշտպանը նկատեց. «Դիտարկենք վերջին մեկ շաբաթը: Այդ ընթացքում արդեն պարզ էր, որ իշխանությունը փոխվելու է: Վերջին մեկ շաբաթվա կտրվածքով, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը արդեն հանրահավաքներից հատվածներ էր ցուցադրում, մինչդեռ ծառայել էր իշխանությանը: Իսկ ամենավատն այն է, որ առհասարակ, անձնականացնում էին և իշխանության ոչ մի սխալը չէին տեսնում: Խոսքը կոնկրետ մեկ լրատվամիջոցի մասին չէ: Նման դրսևորումներ կային անգամ որոշ լրագրողների մոտ, ովքեր նման կեցվածքով սեպ էին խրում լրագրողական համայնքի մեջ՝ այն բաժանելով «մենք» և «դուք»-ի: Հիմա դեռ չնչին է դրական փոփոխությունը: Առաջիկայում, կարծում եմ, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը, որը կոչված է ծառայելու հանրության շահերին, կիրականացնի իր իրական գործառույթը և հանրությանը բազմակողմանի լրատվություն կմատուցի»:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հետևում է հայաստանյան իրադարձություններին ու տեսնում, որ շարժումն ինքնաբուխ է և արտաքին որևէ աջակցություն չկա:

«Իրենք տեսնում էին, որ կա երիտասարդների շարժում և այն կարող է տանել միայն ժողովրդավարական գործընթացների, որոնց թվում է նաև ազատ մամուլը: Ես այսօր կարդացել եմ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որտեղ կային մտահոգություններ նաև բռնությունների ենթարկված լրագրողների վերաբերյալ: Շատ գնահատելի էր հայտարարությունը: Բացի այդ, այնտեղ իշխանություններին ուղղված հստակ ուղերձ կար, ըստ որի՝ ազատ մամուլն ամենակարևորն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում 2016 թ. Սարի թաղի դեպքերի ժամանակ նաև բազմաթիվ լրագրողներ էին տուժել. «Քրեական գործեր էին հարուցվել, բայց այդ գործերը «քնեցված» են: Մենք գիտենք նաև, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնողները երբևիցե չեն պատժվում: Որևէ դեպք չի բացահայտվել: Իսկ Սերժ Սարգսյանն ասում էր՝ մյուս անգամ չի կրկնվի, մոռացե՛ք, այնինչ՝ հիմա մենք ենք իրեն մոռանալու: Ես հիմա հույս ունեմ, որ Գլխավոր դատախազությունը կվերանայի այդ գործերը»:

Հարցին, թե նշված գործերը վերանայելու հնարավորություններ կա՞ն նոր փուլում, նա պատասխանեց. «Այո: Կարծում եմ՝ հատկապես վերջին գործերը դժվար թե կարճած լինեն, քանի որ նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են: Կձևավորվի նոր կառավարություն, ինչից հետո մենք ինքներս պետք է պահանջենք, որ փակված, կեղծ ու սարքված գործերը բացահայտվեն, իսկ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը»:

Աննա Բադալյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League