ՀՀ նախագահը կոչ է արել քաղաքական ուժերին շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ
POLITICSՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:
Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»:
Past.am
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



