ՀՀ նախագահը կոչ է արել քաղաքական ուժերին շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:
Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»:
Past.am
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



