Հերթական անհեթեթ տեղեկատվությունն է. մեկնաբանում է Արթուր Գևորգյանը
SOCIETYՄամուլում այսօր շրջանառվում էր մի նյութ, որի համաձայն իբր թե վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային տրանսպորտի բոլոր վարորդներին ստիպում է ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք պարտավորվում են չմասնակցել տեղի ունեցող ցույցերին ու չփակել ճանապարհները: Շրջանառվող լուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ ենք հաստատել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց հետևյալը.
«Հերթական անհեթեթ տեղեկատվությունն է: Վերջին օրերին, պարբերաբար, բոլորս ականատես ենք լինում նմանատիպ անհեթեթ և անհիմն հայտարարությունների»,- մեկնաբանեց Արթուր Գևորգյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



