Հերթական անհեթեթ տեղեկատվությունն է. մեկնաբանում է Արթուր Գևորգյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄամուլում այսօր շրջանառվում էր մի նյութ, որի համաձայն իբր թե վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային տրանսպորտի բոլոր վարորդներին ստիպում է ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք պարտավորվում են չմասնակցել տեղի ունեցող ցույցերին ու չփակել ճանապարհները: Շրջանառվող լուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ ենք հաստատել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց հետևյալը.
«Հերթական անհեթեթ տեղեկատվությունն է: Վերջին օրերին, պարբերաբար, բոլորս ականատես ենք լինում նմանատիպ անհեթեթ և անհիմն հայտարարությունների»,- մեկնաբանեց Արթուր Գևորգյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



