Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե երկիշխանության հարցը արագ չի լուծվում հօգուտ հեղափոխության, հաղթում է հակահեղափոխությունը

POLITICS

Հայաստանում իրադրությունը նման է բռնցքամարտի: Եթե բռնցքամարտիկը իրար հետևից խփում է մյուսի ուսին, գլխին, ապա մինչև նրան նոկդաունի ենթարկելը չպետք է դադարեցնի այդ հարվածները: Եթե տեսնի, որ դիմացինը մի քանի հարվածներից շշմել է ու թույլ տա նրան մի քանի վայրկյան կամ մի քիչ ավելի հանգստանալ, ապա դիմացինը կկարողանա այնպիսի ուժ հավաքել, որ հակահարվածներով կամ նույնիսկ մեկ ուժեղ հարվածով կարող է իրեն նոկդաունի ենթարկել: Եթե սկսել ես հարվածել, պետք է շարունակես մինչև նոկդաուն: Սա, իհարկե, կատարվում է, բայց ոչ անհրաժեշտ արագությամբ:

Պատմաբան Գևորգ Յազճյանը Past.am-ի հետ զրույցում ներկայիս իրավիճակը այսպես նկարագրեց: Ըստ նրա՝ մի գաղափարի շուրջ համախմբված ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ անհրաժեշտ արագությամբ պետք է հարվածի ներկա իշխանությանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մարտավարությանը, պատմաբանը նկատեց. «Պետք է մեջբերեմ Լենինին: Նա հեղափոխության տեսության և գործնական հեղափոխության մասնագետ էր: Նա մի թևավոր խոսք ունի, որը բոլշևիկյան հեղաշրջման մասին է ասել՝ «Երեկ սխալ կլիներ, վաղը ուշ կլինի»: Ոչ միայն Կ. Կարապետյանը, այլև ՀՀԿ կոչված ամբողջ համակարգը ձգում է ժամանակը, որ հակահեղափոխություն իրականացնի: Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մի ճակատագրական սխալ է գործում: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին է քննարկվելու վարչապետի քվեարկության հարցը: Բայց եթե սրանց ժամանակ տրվի, հակահեղափոխություն են կազմակերպելու: Այդ պարագայում ՀՀ-ում ֆաշիզմ կհաստատվի, որի հետ համեմատած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները խաղ ու պար կդիտվեն: Հետևաբար՝ իշխանությունը շատ արագ պետք է վերցնել: Նիկոլն ու իր շրջապատը պետք է հասկանան սա: Նրանք պետք է անպայման ճնշեն, ինչպես ժողովուրդը ճնշեց 1988-ին: Մենք այսօր մոռացել ենք 1988-ի դասերը: 1988 թ. պատգամավորների վրա ճնշում եղավ, նրանց ստիպեցին կայացնել Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան և ընդունել ժողովրդի պահանջած որոշումները: Հիմա էլ նույնը պետք է սկսել: Չասեմ բոլորը, բայց ՀՀԿ-ի գոնե կեսը «առնետներ» են: Եթե, իհարկե, նույն ՀՀԿ-ի կողմից այդ «առնետներն» այսօր տնային կալանքի տակ չեն: ՀՀԿ-ն, որը ժողով է գումարել Ս. Սարգսյանի ներկայությամբ, ասել է, որ պետք է միասնական թիմ լինի. իրենք իրենց վրա վստահություն չունեն, իրենք գիտեն, որ իրենց մեջ առնետներ կան: Մեր ժողովուրդը նրանց մեծ մասի տները գիտի և կարող է ստիպել գալ ու արտահերթ նիստ կայացնել»:

Պատմաբանի խոսքով՝ իշխանափոխությունն այդպես է լինելու, իսկ հիմա երկիշխանություն կա, որը չի կարող գոյատևել և շատ վտանգավոր է հեղափոխությունների համար. «Եթե երկիշխանության հարցը արագ չի լուծվում հօգուտ հեղափոխության, հաղթում է հակահեղափոխությունը: Իսկ որպեսզի իշխանությունը ճզմի այն, հաստատում է սարսափելի ֆաշիստական դիկտատուրա, հոսում է արյուն: Օրինակները շատ են՝ Չիլի, Բրազիլիա, Արգենտինա և այլն: Հիմա իշխանությունը կազմակերպվում է: Նրանք հենց այնպես չեն հանձնելու իշխանությունը՝ իրենք արյուն կթափեն: Բացառված չէ, որ այդ արյունը կթափեն վարձկաններ բերելով: Իրենք դրա համար բավականաչափ գումար ունեն: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը շատ արագ պետք է լուծի երկիշխանության հարցը, այլապես՝ թե՛ իր, թե՛ նաև այս հազարավոր մարդկանց գլուխը կտա: Շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում: Հանգուցալուծումը Նիկոլի կողմից շատ արագ պետք է լինի. իշխանությունը վերցնել օրինական ճանապարհով, որի հնարավորությունը կա: Վերջնագիր պետք է դրվի՝ այսօր երեկոյան կամ գիշերը Ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ գումարի»:

Ինչ վերաբերում է ավելի քան 12 օրերի պայքարին, Գ. Յազճյանը նախ ընդգծեց, որ այս օրերի ամենակարևոր ազդակը ժողովրդի միասնությունն էր, երկրորդը՝ բարոյական արժեքների վերարժևորումը և զարթոնքը:

«Իմ համոզմամբ՝ նշվածները ցանկացած առաջընթացի հիմքն են: Սա մեր ազգի հոգևոր, բարոյական վերածնունդն է, և որևէ իշխանություն չի կարող ոչնչացնել այն: Այս երիտասարդությունը թույլ չի տա, որ իր այս հոգևոր, բարոյական ու քաղաքացիական գիտակցության զարթոնքը որևէ իշխանություն չարաշահի, շահարկի կամ հետագայում փորձի այլանդակել այն»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ պատմությունը հետագայում է գնահատելու 2018 թվականի հեղափոխությունը. «Կախված է նաև նրանից, թե հետագայում ինչպես կպահեն իրենց այսօրվա հեղափոխություն իրականացնողները: Ի դեպ՝ դա ավելի դժվար է, քան հեղափոխություն իրականացնելը: Այսինքն՝ բռնակալ թշնամուն շատ ավելի հեշտ է հաղթել, քան սեփական «ես»-ի թշնամուն, որի անունը իշխանական գայթակղություն է: Հետհեղափոխական շրջանի գործողությունները պատմագիտության մեջ իրենց հետքը կթողնեն նաև հեղափոխության արժևորման մեջ: Նախկինում հեղափոխության առաջնորդներն իրենց չափազանց վատ պահեցին: Եթե մեր նպատակը նորմալ, մարդավայել կեցություն ապահովող պետություն կերտելն է, այսօրվա առաջնորդները, և առհասարակ, մենք բոլորս պետք է պայքարենք մեր ներսում գտնվող գայթակղության դեմ»:

Աննա Բադալյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan