Փոխմարզպետը վաճառել է բնակարանն ու շենքը, գնել՝ հողամաս ու մեքենա
SOCIETYՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Քարտաշյանը նախորդ տարի 1 միլիոն դրամով հողամաս է ձեռք բերել, միաժամանակ վաճառելով բնակարանը 2 միլիոն 592 հազար դրամով և բազմաբնակարան բնակելի շենքը՝ 11 միլիոն 808 հազար դրամով:
Նախորդ տարի պաշտոնյան է 3 միլիոն դրամով գնել է նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ, 227 հազար ԱՄՆ դոլար ու 5 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 22 միլիոն 961 հազար դրամ, որից 10 միլիոն 90 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 12 միլիոն 600 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտներ:
ՔՐԻՍՏԻՆԱ-ՏԵՐՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



