Փոխմարզպետը վաճառել է բնակարանն ու շենքը, գնել՝ հողամաս ու մեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Քարտաշյանը նախորդ տարի 1 միլիոն դրամով հողամաս է ձեռք բերել, միաժամանակ վաճառելով բնակարանը 2 միլիոն 592 հազար դրամով և բազմաբնակարան բնակելի շենքը՝ 11 միլիոն 808 հազար դրամով:
Նախորդ տարի պաշտոնյան է 3 միլիոն դրամով գնել է նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ, 227 հազար ԱՄՆ դոլար ու 5 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 22 միլիոն 961 հազար դրամ, որից 10 միլիոն 90 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 12 միլիոն 600 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտներ:
ՔՐԻՍՏԻՆԱ-ՏԵՐՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



