ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի ներկայացրած երեք բողոքները
SOCIETYՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից այսօր, 2018թ-ի ապրիլի 07-ին բավարարվել են «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի փաստաբան Դիանա Շախրամանյանի կողմից ներկայացված երեք վճռաբեկ բողոքներից երեքը, ինչով վերականգնվել են մեր վստահորդների խախտված իրավունքները։Մասնավորապես, թիվ ԿԴ1/1153/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ևկայացրել է նոր դատական ակտ` բավարարելով մեր վստահորդներ կողմից ներկայացված հակընդդեմ հայցը։ Իսկ թիվ ԱՐԴ1/1063/02/15 և թիվ ԵԱՔԴ/3187/02/15 քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանը, բավարարելով վճռաբեկ բողոքները, բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումները և գործերն ուղարկել է ստորադաս դատարաններ` նոր քննության:Կայացված նախադեպային որոշումներն էական նշանակություն ունեն իրավունքի և դատական պրակտիկայի զարգացման համար, ուստի դրանց վերաբերյալ մանրամասները կներկայացնենք լրացուցիչ։
Շնորհակալ ենք ՀՀ բարձրագույն դատական ատյանին՝ արդար որոշումներ կայացնելու համար։
Շնորհակալ ենք ՀՀ բարձրագույն դատական ատյանին՝ արդար որոշումներ կայացնելու համար։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



