ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի ներկայացրած երեք բողոքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից այսօր, 2018թ-ի ապրիլի 07-ին բավարարվել են «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի փաստաբան Դիանա Շախրամանյանի կողմից ներկայացված երեք վճռաբեկ բողոքներից երեքը, ինչով վերականգնվել են մեր վստահորդների խախտված իրավունքները։Մասնավորապես, թիվ ԿԴ1/1153/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ևկայացրել է նոր դատական ակտ` բավարարելով մեր վստահորդներ կողմից ներկայացված հակընդդեմ հայցը։ Իսկ թիվ ԱՐԴ1/1063/02/15 և թիվ ԵԱՔԴ/3187/02/15 քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանը, բավարարելով վճռաբեկ բողոքները, բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումները և գործերն ուղարկել է ստորադաս դատարաններ` նոր քննության:Կայացված նախադեպային որոշումներն էական նշանակություն ունեն իրավունքի և դատական պրակտիկայի զարգացման համար, ուստի դրանց վերաբերյալ մանրամասները կներկայացնենք լրացուցիչ։
Շնորհակալ ենք ՀՀ բարձրագույն դատական ատյանին՝ արդար որոշումներ կայացնելու համար։
Շնորհակալ ենք ՀՀ բարձրագույն դատական ատյանին՝ արդար որոշումներ կայացնելու համար։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



