Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հղի կնոջ մահ՝ բժշկի անփութության հետևանքով. Կառավարությունը ՄԻԵԴ-ի վճռով 12 հազար եվրո կվճարի

SOCIETY

Հայաստանի կառավարությունը «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն դիմումատուին 12000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կվճարի: Հարցը ներառված է ՀՀ կառավարության նիստի առաջիկա օրակարգում:

Մասնավորապես՝ դիմումատուի դուստրը, ով 2007 թ. սեպտեմբերի 7-ին գտնվել է հղիության վաղ փուլում, կորցրել է գիտակցությունը և սկսել է ցնցվել։ Շտապօգնությունը ժամանել է կանչից 40-45 րոպե անց։ Ըստ դիմումատուի՝ այդ պահին բժշկին ասվել է, որ իր դուստրը հղի է: Բժիշկը ախտորոշել է ցնցումային համախտանիշ, երկու ներարկում է արվել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: 2007 թ. սեպտեմբերի 14-ին, այդպես էլ գիտակցության չգալով, դուստրը հիվանդանոցում մահացել է:

Փաստական այլ հանգամանքների հետ մեկտեղ՝ հիմնավորման մեջ նշվել է, որ հետաքննության ընթացքում քննիչը ցուցմունք է վերցրել բժշկական օգնություն ցուցաբերած բուժանձնակազմից:

Քննիչը նշանակել է փորձագետների հանձնաժողովի կողմից կատարվող դատաբժշկական փորձաքննություն: Եզրակացության մեջ նշվել է, որ դիմումատուի դստերը ցուցաբերած բժշկական օգնությունը եղել է ճիշտ և համապատասխանել է ախտորոշմանը: Քննիչը որոշել է մերժել քրեական վարույթի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Դիմումատուն դիմում է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝ պնդելով, որ իր դուստրը մահացել է բժշկի անփութության պատճառով:

Փորձագետների հանձնաժողովը, սակայն, եզրահանգել է, որ շտապօգնության բրիգադի կողմից և հիվանդանոցում ցուցաբերված բժշկական օգնությունը եղել է պատշաճ և բավարար, առանց բացթողումների: Քննիչը որոշել է մերժել քրեական վարույթի հարուցումը: Նույն օրը քննիչը դիմել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենին՝ շտապօգնության բրիգադի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոց կիրառելու պահանջով: Քննիչը հանգել է այն եզրակացության, որ շտապօգնության մեքենան ժամանել է զգալի ուշացմամբ, և պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել:

Դիմումատուն քննիչի որոշման առնչությամբ բողոք է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ պահանջելով բժշկի և բուժքրոջ դեմ քրեական վարույթ հարուցել։  Արդյունքում, աշխատանքային կանոնակարգերը և բժշկական էթիկան լրջորեն խախտելու համար բժիշկը ստացել է նկատողություն: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ գտնելով, որ նրա դստեր մահվան առնչությամբ իրականացված քննությունը եղել է պատշաճ և բավարար: Դիմումատուն սույն որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության, քանի որ այն չի ներկայացվել Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի կողմից:
 
ՄԻԵԴ-ը նշել է, որ քննիչը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել բուժքրոջ և բժշկի սկզբնական ցուցմունքների միջև անհամապատասխանությունները պարզաբանելու համար, քննություն իրականացնող մարմինը հետաքննության ժամանակ չի ապահովել դիմումատուի անմիջական մասնակցությունը։

Ըստ ՄԻԵԴ-ի՝ ո՛չ դիահերձմամբ և ո՛չ էլ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությամբ վերջնականապես չի պարզվել դիմումատուի դստեր մահվան պատճառը: Դատարանը գտել է, որ իշխանությունները չեն գործել բավարար ջանասիրությամբ և խնամքով, որպեսզի պարզեն դիմումատուի դստեր մահվան պատճառը: Ի վերջո, ՄԻԵԴ-ը նշել է, որ հետաքննությամբ պարզվել է, որ շտապօգնության բրիգադը դիմումատուի դստերը պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել և համարել, որ քրեական իրավունքում առկա իրավական պաշտպանության միջոցով հնարավոր չէր լինի պարզել դիմումատուի դստեր մահվան պատճառը և պատասխանատվության ենթարկել պատասխանատու անձանց:                                    

Աննա Բադալյան                                                                       

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League