Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը կփորձի զարգացնել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում

SOCIETY

 Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում միշտ աջակցել է խաղաղապահ գործունեության իրականացմանն ու լինելով միակ պետությունը, որն ունի խաղաղապահ առաքելության հսկայական փորձ եւ գիտելիքներ, առաջարկել է, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակում փոխառնվի Հայաստանի ձեռք բերած փորձը կառույցի խաղաղապահ կարողությունների կառուցման գործընթացի շրջանակում:

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգությանվարչություն պետ Սամվել Մկրտչյանն ասում է, որ ներկա դրությամբ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ քննարկում է  խաղաղապահ գործունեության իրականացման գաղափարները: «Հայաստանն այս տարի լինելով ՀԱՊԿ-ում նախագահող երկիր` կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացման հարցն ու միջազգային այլ կառույցների հետ համագործակցությունը պահելու է օրակարգում»,- ասաց Մկրտչյանը:

Խաղաղապահների պատրաստման կենտրոնի ստեղծման հետ կապված Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկության առնչությամբ Սամվել Մկրտչյանն ասաց, որ հարցը գտնվում է քննարկման փուլում: «Այդ գաղափարը պետք է ՀԱՊԿ-ի անդամ մյուս դաշնակից երկրների կողմից էլ հավանության արժանանա, որպեսզի կարողանանք ձեռնարկել գործնական քայլեր»:

Հարցին,թե արդյոք ՄԱԿ-ի հավանությո՞ւնն է անհրաժեշտ, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա աշխարհի տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնել, Սամվել Մկրտչյանն ասաց, որ դա ցանկալի եւ նախընտրելի նախապայման է:

«ՆԱՏՕ-ի գործողությունները Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի շրջանակում, եւ  ցանկացած խաղաղապահ գործողության ժամանակ խիստ նախընտրելի է, որ այն իրականանա ՄԱԿ-ի արտոնության հիման վրա, որը նրան կտա միջազգային իրավունքի տեսանկյունից լիակատար իրավարար գործունեություն»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ ստորագրված է հուշագիր խաղաղապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

«Հենց այդ հուշագրի հիման վրա է, որ Հայաստանը պետք է փորձի զարգացնել ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ խաղաղապահության ոլորտում համագործակցությունը»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ գաղափարը պատկանում է Հայաստանին, սակայն ծրագիրը կազմելու եւ մշակելու են դաշինքի մնացած պետությունների հետ համատեղ:

Խոսելով խնդիրների մասին` Մկրտչյանն ասաց, որ խաղաղապահությունը բարդ գործընթաց է, եւ յուրաքանչյուր անդամ-պետության զինված ուժեր կառուցված են անհատական չափանիշներով եւ որպեսզի կարողանան համատեղ գործել որեւէ առաքելության շրջանակում, պետք է անցնեն համատեղ համագործակցության որոշակի փուլ` փոխգործակցության մակարդակն ապահովելու համար:

«Ծրագրի մեկնարկի համար նախ պետք է ՀԱՊԿ-ն ամենաբարձր մակարդակով նման որոշում կայացնի, հետո արդեն դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նման արտոնություն ստանալու նպատակով: Բայց կարող է լինել նաեւ հակառակը, երբ ՄՍԿ-ը քննարկի որեւէ կոնկրետ իրավիճակ, որեւէ ճգնաժամային հարց եւ ինքը դիմի ՀԱՊԿ-ին»,- ասաց Մկրտչյանը:

Սկսած 2004 թվականից Հայաստանը ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ_ի հետ համագործակցության շրջանակում խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհ թեժ կետերում: Այս ընթացքում Հայաստանը ստանձնել է նաեւ միջազգային անվտանգության պահպանողի դերակատարությունը` խաղաղապահ առաքելություն իրականացնելով Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում: Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է ՀԱՊԿ-ի կարեւորության եւ Խաղաղապահների պատրաստման կենտրոնի ստեղծման անհրաժեշտության մասին:

1992թ. մայիսի 15-ին Հայաստանը Տաշքենդում կնքել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը:

 

Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation