Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը կփորձի զարգացնել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում միշտ աջակցել է խաղաղապահ գործունեության իրականացմանն ու լինելով միակ պետությունը, որն ունի խաղաղապահ առաքելության հսկայական փորձ եւ գիտելիքներ, առաջարկել է, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակում փոխառնվի Հայաստանի ձեռք բերած փորձը կառույցի խաղաղապահ կարողությունների կառուցման գործընթացի շրջանակում:

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգությանվարչություն պետ Սամվել Մկրտչյանն ասում է, որ ներկա դրությամբ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ քննարկում է  խաղաղապահ գործունեության իրականացման գաղափարները: «Հայաստանն այս տարի լինելով ՀԱՊԿ-ում նախագահող երկիր` կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացման հարցն ու միջազգային այլ կառույցների հետ համագործակցությունը պահելու է օրակարգում»,- ասաց Մկրտչյանը:

Խաղաղապահների պատրաստման կենտրոնի ստեղծման հետ կապված Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկության առնչությամբ Սամվել Մկրտչյանն ասաց, որ հարցը գտնվում է քննարկման փուլում: «Այդ գաղափարը պետք է ՀԱՊԿ-ի անդամ մյուս դաշնակից երկրների կողմից էլ հավանության արժանանա, որպեսզի կարողանանք ձեռնարկել գործնական քայլեր»:

Հարցին,թե արդյոք ՄԱԿ-ի հավանությո՞ւնն է անհրաժեշտ, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա աշխարհի տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնել, Սամվել Մկրտչյանն ասաց, որ դա ցանկալի եւ նախընտրելի նախապայման է:

«ՆԱՏՕ-ի գործողությունները Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի շրջանակում, եւ  ցանկացած խաղաղապահ գործողության ժամանակ խիստ նախընտրելի է, որ այն իրականանա ՄԱԿ-ի արտոնության հիման վրա, որը նրան կտա միջազգային իրավունքի տեսանկյունից լիակատար իրավարար գործունեություն»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ ստորագրված է հուշագիր խաղաղապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

«Հենց այդ հուշագրի հիման վրա է, որ Հայաստանը պետք է փորձի զարգացնել ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ խաղաղապահության ոլորտում համագործակցությունը»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ գաղափարը պատկանում է Հայաստանին, սակայն ծրագիրը կազմելու եւ մշակելու են դաշինքի մնացած պետությունների հետ համատեղ:

Խոսելով խնդիրների մասին` Մկրտչյանն ասաց, որ խաղաղապահությունը բարդ գործընթաց է, եւ յուրաքանչյուր անդամ-պետության զինված ուժեր կառուցված են անհատական չափանիշներով եւ որպեսզի կարողանան համատեղ գործել որեւէ առաքելության շրջանակում, պետք է անցնեն համատեղ համագործակցության որոշակի փուլ` փոխգործակցության մակարդակն ապահովելու համար:

«Ծրագրի մեկնարկի համար նախ պետք է ՀԱՊԿ-ն ամենաբարձր մակարդակով նման որոշում կայացնի, հետո արդեն դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նման արտոնություն ստանալու նպատակով: Բայց կարող է լինել նաեւ հակառակը, երբ ՄՍԿ-ը քննարկի որեւէ կոնկրետ իրավիճակ, որեւէ ճգնաժամային հարց եւ ինքը դիմի ՀԱՊԿ-ին»,- ասաց Մկրտչյանը:

Սկսած 2004 թվականից Հայաստանը ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ_ի հետ համագործակցության շրջանակում խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհ թեժ կետերում: Այս ընթացքում Հայաստանը ստանձնել է նաեւ միջազգային անվտանգության պահպանողի դերակատարությունը` խաղաղապահ առաքելություն իրականացնելով Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում: Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է ՀԱՊԿ-ի կարեւորության եւ Խաղաղապահների պատրաստման կենտրոնի ստեղծման անհրաժեշտության մասին:

1992թ. մայիսի 15-ին Հայաստանը Տաշքենդում կնքել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը:

 

Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակ