Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Սքրինինգ հետազոտությունները գյուղական և քաղաքային համայնքներում

SOCIETY

Past.am

2015 թվականից մեկնարկված և մինչ օրս շարունակվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սքրինինգային ծրագիրը ներառում է ինչպես գյուղական համայնքների, այնպես էլ քաղաքաբնակ հանրության շրջաններում` ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգ հետազոտումները և արդեն իսկ հայտնաբերված հիվանդությունների արդյունավետ կանխարգելումը: Ցանկացած զարգացած երկիր, որը ունի սքրինինգյան հետազոտությունների արդյունավետ իրականացման փորձ, հիմնական շեշտադրումը դնում է գյուղական համայնքներում տեղեկատվության տարածման և գյուղաբնակ հասարակության դեպի ամբուլատոր պարբերաբար սքրինինգ հսկողություն ներառման վրա: Գյուղաբնակ հասարակությունը թե սոցիալական և թե հոգեբանական պատրվակներից ելնելով խուսափում է բուժ աշխատողներից և բուժ հիմնարկներ հաճախելուց: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները բնականաբար ընդլայնել են տեղեկատվության տարածման ասպարեզը, սակայն ՀՀ գյուղաբնակ հասարակությունը շարունակում է անտարբեր վարվել իր առողջության հանդեպ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից ցանկացած հրապարակված տվյալ հիմնված է միմիայն ապացուցողական բժշկության փաստերի վրա և նպատակ է հետապնդում տեղեկացնել և ներգրավվել հանրությանը սքրինինգյան հետազոտություններում: Սքրինինգյան հետազոտությունները իրականացվում են ՀՀ ԱՆ առաջնային օղակի բոլոր բուժ հիմնարկներում` գյուղական ամբուլատորիաներում և քաղաքային պոլիկլինիկաներում բացարձակապես անվճար:

  Սքրինինգյան հետազոտությունները անցկացվում են ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես`

-Շաքարային դիաբետի,
-Զարկերակային գերճնշման
-Արգանդի պարանոցի կամ վզիկի քաղցկեղի ախտորոշման և վաղ կանխարգելման նպատակով:

Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սքրինինգյան հետազոտություններին կարող են մասնակցել 35-ից 68 տարեկան ՀՀ քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի ՊԱՊ սքրինինգյան հետազոտության` 30-ից 60 տարեկան կանայք: Նշենք, որ հետազոտությունները անցկացվում են տարածաշրջանային սկզբունքով, այսինքն` Դուք կարող եք հետազոտվել միմիայն Ձեր տարածքային բուժ հիմնարկներում:

Ին՞չ դեր ունեն սոցիալական հիմնախնդիրները ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հարցում.

Ոչ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածված են զարգացող երկրներում` զարգացած երկրները վաղուց ունեն կանխամտածված և արդյունավետ գործող մարտավարություն: Զարգացող երկրների շարքում բացառություն չէ նաև մեր երկիրը: ՀՀ սքրինինգյան ծրագրի վիճակագրության համաձայն` գյուղական համայնքներին է բաժին հասնում ոչ վարակիչ հիվանդությունների 68%, իսկ մնացած 32% քաղաքաբնակ համայնքներին, միայն զարկերակային գերճնշումն է, որ և ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում տալիս է միևնույն արդյունքը, բժիշկները դա բացատրում են քաղաքաբնակ հասարակության նստակյաց կենսակերպով և առավել անառողջ ապրելակերպով: Սքրինինգյան հետազոտության շրջանում, սոցիալական հիմնախնդիրներն են համարվում հիմնական անտարբերության պատճառը գյուղաբնակ անձանց շրջանում: Այս հարցը, արդիական է նաև քաղաքաբնակ հանրության շրջանում, սակայն ըստ վիճակագրության քաղաքաբնակ անձինք առավել տեղեկացված և գրագետ մոտեցում են ցուցաբերում` սեփական անձի նկատմամբ: 2015 թվականից գործող սքրինինգյան ծրագիրը լիովին անվճար է և հասանելի բոլոր սոցիալական խավերի անձանց: Բնականաբար ամփոփելով 2017 թվականի սքրինինգ հետազոտությունների արդյունքները` այս երեք տարիների արդյունքում ակնառու են հսկայական ձեռքբերումներ`վաղ հայտնաբերման, կանխարգելման, տեղեկատվության տարածման և ազգաբնակչության ներգրավման առանցքային հարցերում: Սոցիալական հիմնախնդիրները բնավ պատնեշ չեն հանդիսանում հետազոտվել ցանկացող անձի համար, այստեղ առաջ է գալիս զուտ հոգեբանորեն պատրաստակամ լինելու հարցը:

Արդյո՞ք հեշտ է սքրինինգյան հետազոտություններին մասնակցել և վաղ ախտորոշվելը, թե՞ արդեն իսկ խորացված հիվանդությունները բուժելը.

Ցանկացած սքրինինգ հետազոտություն, տևում է ընդամենը հաշված վարկյաններ, այն անցավ պրոցեդուռա է և չի պահանջում ոչ ֆինանսական և ոչ էլ հոգեբանական ջանքեր: Բնականաբար սքրինինգյան հետազոտության շնորհիվ վաղ հայտնաբերված հիվանդությունները հնարավոր է բավականին արդյունավետ և լիարժեք կերպով բուժել, սակայն դա չի նշանակում, որ զարգացման երկրորդ և երրորդ շրջաններում հիվանդները մնում են բարձիթողի վիճակում: Ընդհակառակը ցանկացած անձ ով ունի կամ նոր կամ երկարամյա գանգատներ հանգիստ կարող է անցնել սքրինինգյան հետազոտություն և ըստ իր օրգանական վիճակի նրան կտրվի համապատասխան բուժում: Բուժել և լիակատար կյանք խոստանալ արգանդի պարանոցի քաղցկեղի 3-4 զարգացման փուլերում ցավոք սրտի անիրական է, փոխարենը կան ամոքիչ բժշկության բազմաթիվ տարբերակներ որոնց կիրառմամբ հիվանդը կունենա առողջ ինքնազգացողություն: Սքրինինգ հետազոտությունների արդյունավետությունը կայանում է հենց ոչ վարակիչ հիվանդությունների գործում` վարակիչ հիվանդությունները ունեն հստակ արտահայտված ախտանշաններ նույնիսկ զարգացման առաջին փուլերում, իսկ ոչ վարակիչ հիվանդությունները գլուխ են բարձրացնում միայն զարգացման ծանրագույն փուլերում, երբ նույնիսկ ժամանակակից բժշկությունն է անզոր: Սքրինինգ հետազոտությունը արդի բժշկության ամենակարևոր միջոցառումներից մեկն է, որը ուղված է հասարակության շրջանում առողջ կենսակերպ ձեվավորելու առանցքային հարցին:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League