Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Քրոմ ու կապար՝ Երևանի խաղահրապարակներում

SOCIETY

Նախորդ տարվա աշնանը «Ապահով խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» նախաձեռնության թիմը Երևանի վարչական շրջանների 26 խաղահրապարակներից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակցի հետ վերցրել են հողի և ավազի 29 նմուշներ ինչպես բակային խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների անմիջական շփման հատվածներից, այնպես էլ՝ դրանց հարակից տարածքներից և ավազամաններից: Տարածքով ամենափոքր վարչական շրջաններից՝ Նուբարաշենից և Նորք-Մարաշից իրականացվել է մեկական նմուշառում, ամենամեծերից 3-5-ական, իսկ մյուսներից՝ 2-ական նմուշ:

Նմուշները լաբորատոր հետազոտության են ենթարկվել, ուսումնասիրվել են խաղահրապարակների հողի և ավազի մեջ 10 ծանր մետաղների առկայություն՝ քրոմ, վանադիում, ցինկ, արսենիում, մոլիբդեն, պղինձ, նիկել, կապար, կադմիում և սնդիկ: Արդյունքում պարզվել է, որ խաղահրապարակները և շրջակա տարածքները հագեցած են ծանր մետաղներով:

Փորձաքննության ուղարկված 29 նմուշներից 26-ում հողում քրոմի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի(ՍԹԿ) գերազանցումներ են արձանագրվել:

Քրոմի թե՛ անբավարար քանակը և թե՛ ավելցուկն օրգանզիմում խնդիրներ է առաջացնում: Առաջինի դեպքում առաջանում է շաքարախտի նման երևույթ, նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, իսկ քրոմի ավելցուկն առաջացնում է թունավորում: Բացի քրոմից, կապարի և նիկելի սահմանված չափաքանակի գերազանցումներ էլ են գրանցվել: Հետազոտված 29 նմուշներից 9-ում, որոնք վերցվել են Նոր Նորքի 1-ին զանգվածում, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող խաղահրապարակներից, արձանագրվել է գերազանցման 2-րդ՝ ցածր մակարդակ:

Կապարը կենդանի օրգանիզմների վրա ունեցած ազդեցությամբ պատկանում է խիստ վտանգավոր նյութերի թվին, կապարի անվտանգ չափաքանակ գոյություն չունի: Կապարի բարձր պարունակությունն առաջացնում է սակավարյունություն, նյարդային և հորմոնալ խնդիրներ: Այս մետաղի նկատմամբ շատ զգայուն են հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները:

Երևանյան միակ խաղահրապարակը, որտեղ գերազանցումներ չեն հայտնաբերվել, գտնվում է Նորք-Մարաշում, որի հարակից տարածքում, սակայն, արձանագրվել է քրոմի ՍԹԿ-ի գերազանցում:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը հարցումներ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն և ոստիկանություն: Առողջապահության նախարարից փորձել են պարզել, թե ի՞նչ սանիտարական նորմեր կան բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների համար, նախարարության կողմից վերահսկվո՞ւմ է քաղաքի բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների սանիտարական վիճակը, ապահովվո՞ւմ է խաղահրապարակի մաքրությունը: Սրան ի պատասխան՝ Առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Գոհար Փանաջյանը պատասխանել է, որ բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողությունը դուրս է Տեսչական մարմնի իրավասություններից:

Ոստիկանությանն ուղարկված հարցման պատասխանից, պարզվել է, որ որ 2014-2017թթ. ընթացքում մայրաքաղաքի բակային տարածքներում արձանագրվել է դժբախտ պատահարի մեկ դեպք՝ մահվան ելքով: Սակայն դեպքի կապակցությամբ հարուցված գործը կասեցվել է, և պատասխանատվության ենթարկված անձինք չկան:

Երևանի Օրհուս կենտրոնը, որն իր ուշադրության կենտրոնում է պահում խաղահրապարակների խնդիրը, Երևանի քաղաքապետարան ուղարկված գրությամբ փորձել է հստակեցնել, թե քաղաքի բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակները քաղաքապետարանի հաշվեկշռում են գտնվում, քաղաքապետարանը պարտավո՞ր է պահպանել և վերանորոգել մանկական խաղահրապարակները և մի շարք այլ հարցեր:

Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ բակային տարածքներում կառուցված մանկական խաղահրապարակները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, դրանք պահպանվում և վերանորոգվում են քաղաքապետարանի կողմից՝ վարչական շրջանների ղեկավարների եւ համատիրությունների միջոցով: Պատասխանի մեջ նաև ասված էր, որ խաղահրապարակների կառուցման կամ վերանորոգման ժամանակ հաշվի են առնվում երեխաների անվտանգության հարցերը, շինարարությունն ու նախագծումն իրականացվում են մասնագիտացված լիցենզավորված կազմակերպությունների կողմից:

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Past.am

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank