Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ
SOCIETYՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Արարատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պաշտոնյայի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 14 միլիոն դրամի չափով փոխառություններ, որոնք, սակայն, հանձնել է երկու տարբեր ֆիզիկական անձանց՝ մեկին 7 միլիոն 200 հազար, մյուսին՝ 6 միլիոն 800 հազար դրամի չափով:
Խաչատրյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 300 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 353 հազար դրամ, որից 2 միլիոն 903 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



