Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Արարատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պաշտոնյայի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 14 միլիոն դրամի չափով փոխառություններ, որոնք, սակայն, հանձնել է երկու տարբեր ֆիզիկական անձանց՝ մեկին 7 միլիոն 200 հազար, մյուսին՝ 6 միլիոն 800 հազար դրամի չափով:
Խաչատրյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 300 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 353 հազար դրամ, որից 2 միլիոն 903 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



