Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Վրաստանի ներքաղաքական լարվածության արմատներն ու հետագա խորացումները՝ ըստ վրացագետ Ալիկ Էրոյանցի

INTERNATIONAL NEWS

Մեկնաբանելով Վրաստանի ներքաղաքական լարվածությունը՝ վրացագետ Ալիկ Էրոյանցը Past.am-ի hետ զրույցում նշեց, որ նախագահ Մարգելաշվիլիի և վարչապետ Ղարիբաշվիլիի հակասությունները տարիների պատմություն ունեն:

Ըստ վրացագետի՝ նախագահն ու վարչապետը նույնիսկ անձնական շփում չունեն, հանդիպումների ժամանակ չեն էլ բարևում:

«Այդ հակասությունները գալիս են նախընտրական շրջանից: Քարոզարշավի ժամանակահատվածում Մարգվելաշվիլին հայտարարում էր, որ Հավլաբարում գտնվող նախագահական նստավայր չի տեղափոխվելու, այն օգտագործվելու է կրթության նախարարության կարիքների համար: Նախագահ դառնալուց հետո նա մտափոխվեց»,- նշում է Ալիկ Էրոյանցը:

Էրոյանցի խոսքով՝ հակասության պատճառ է նաև այն, որ Մարգելաշվիլին իր խորհրդական նշանակեց նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկի եղբորը, ինչի պատճառով քննադատության արժանացավ հենց իր թիմում՝ «Վրացական երազանք» կոալիցիայում, հատկապես Բիձինա Իվանիշվիլիի կողմից, ով հայտարարել է, թե Մարգելաշվիլին ընտրություններից հետո և առաջ տարբեր մարդ է: Ալիկ Էրոյանցը հավելեց, որ Բիձինա Իվանիշվիլիի տրամադրությունները փոխանցվել են նաև «Վրացական երազանքի» մյուս անդամներին:

«Կարծում եմ՝ օբյեկտիվ են այդ քննադատությունները, որովհետև հայտարարություններ կան, որոնք հնչել են Մարգելաշվիլիի կողմից, որոնցից հետո նա ցույց է տվել իր անսկզբունքային լինելը: Գործող նախագահի և վարչապետի հակասություններն արտահայտվում են գրեթե բոլոր իրավիճակներում» ,- փաստում է մեր զրուցակիցը:

Ա. Էրոյանցի կարծիքով՝ Մարգելաշվիլի- Ղարիաբաշվիլի հակասություն դեռ կխորանա, այն կարող է ձգվել մինչև նրանցից մեկի պաշտոնաթողությունը: Էրոյանցի համոզմամբ՝ Վրաստանի նախագահը մեկուսացել է այն թիմից, որը նրան բերեց իշխանության: Անդրադառնալով «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ կապված իրավիճակին՝ Վրաստանի հարցերով փորձագետն ասաց, որ այդ հեռուստաընկերության հետ կապված դատական քաշքշուկը նույնպես քաղաքական լարվածության պատճառ է:

Հիշեցնենք, որ հեռուստաընկերության նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին դատարան է դիմել՝ հեռուստաընկերության իր բաժնեմասերը վերականգնելու պահանջով:

«Ինչպես գիտենք, «Ռուսթավի-2»-ը համարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խոսափողը: Բնական է, որ «Միացյալ ազգային շարժման» անդամները հայտարարում են, որ այս կերպ իշխանությունները փորձում են իրենց ճնշումների ենթարկել:

Հավելեմ, որ երկրի բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները հայտնել են իրենց մոտեցումները հարցի շուրջ: Միջազգային արձագանք ևս կա: Անգամ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է արձագանքել՝ կոչ անելով անել ամեն բան, որ դատական վճիռը լինի արդար:

Այնուամենայնիվ, դատարանի վճռով հեռուստաընկերությունը պետք է փակվի, իսկ Սաակաշվիլին պնդում է, սա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությունն է՝ ուղղված իր դեմ»,- մեկնաբանում է վրացագետը՝ ավելացնելով, որ այս լարվածությունը պայմանավորված է 2016-ի խորհրդարանական ընտրություններով:

Լևոն Փանոսյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee