Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրաստանի ներքաղաքական լարվածության արմատներն ու հետագա խորացումները՝ ըստ վրացագետ Ալիկ Էրոյանցի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեկնաբանելով Վրաստանի ներքաղաքական լարվածությունը՝ վրացագետ Ալիկ Էրոյանցը Past.am-ի hետ զրույցում նշեց, որ նախագահ Մարգելաշվիլիի և վարչապետ Ղարիբաշվիլիի հակասությունները տարիների պատմություն ունեն:

Ըստ վրացագետի՝ նախագահն ու վարչապետը նույնիսկ անձնական շփում չունեն, հանդիպումների ժամանակ չեն էլ բարևում:

«Այդ հակասությունները գալիս են նախընտրական շրջանից: Քարոզարշավի ժամանակահատվածում Մարգվելաշվիլին հայտարարում էր, որ Հավլաբարում գտնվող նախագահական նստավայր չի տեղափոխվելու, այն օգտագործվելու է կրթության նախարարության կարիքների համար: Նախագահ դառնալուց հետո նա մտափոխվեց»,- նշում է Ալիկ Էրոյանցը:

Էրոյանցի խոսքով՝ հակասության պատճառ է նաև այն, որ Մարգելաշվիլին իր խորհրդական նշանակեց նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկի եղբորը, ինչի պատճառով քննադատության արժանացավ հենց իր թիմում՝ «Վրացական երազանք» կոալիցիայում, հատկապես Բիձինա Իվանիշվիլիի կողմից, ով հայտարարել է, թե Մարգելաշվիլին ընտրություններից հետո և առաջ տարբեր մարդ է: Ալիկ Էրոյանցը հավելեց, որ Բիձինա Իվանիշվիլիի տրամադրությունները փոխանցվել են նաև «Վրացական երազանքի» մյուս անդամներին:

«Կարծում եմ՝ օբյեկտիվ են այդ քննադատությունները, որովհետև հայտարարություններ կան, որոնք հնչել են Մարգելաշվիլիի կողմից, որոնցից հետո նա ցույց է տվել իր անսկզբունքային լինելը: Գործող նախագահի և վարչապետի հակասություններն արտահայտվում են գրեթե բոլոր իրավիճակներում» ,- փաստում է մեր զրուցակիցը:

Ա. Էրոյանցի կարծիքով՝ Մարգելաշվիլի- Ղարիաբաշվիլի հակասություն դեռ կխորանա, այն կարող է ձգվել մինչև նրանցից մեկի պաշտոնաթողությունը: Էրոյանցի համոզմամբ՝ Վրաստանի նախագահը մեկուսացել է այն թիմից, որը նրան բերեց իշխանության: Անդրադառնալով «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ կապված իրավիճակին՝ Վրաստանի հարցերով փորձագետն ասաց, որ այդ հեռուստաընկերության հետ կապված դատական քաշքշուկը նույնպես քաղաքական լարվածության պատճառ է:

Հիշեցնենք, որ հեռուստաընկերության նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին դատարան է դիմել՝ հեռուստաընկերության իր բաժնեմասերը վերականգնելու պահանջով:

«Ինչպես գիտենք, «Ռուսթավի-2»-ը համարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խոսափողը: Բնական է, որ «Միացյալ ազգային շարժման» անդամները հայտարարում են, որ այս կերպ իշխանությունները փորձում են իրենց ճնշումների ենթարկել:

Հավելեմ, որ երկրի բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները հայտնել են իրենց մոտեցումները հարցի շուրջ: Միջազգային արձագանք ևս կա: Անգամ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է արձագանքել՝ կոչ անելով անել ամեն բան, որ դատական վճիռը լինի արդար:

Այնուամենայնիվ, դատարանի վճռով հեռուստաընկերությունը պետք է փակվի, իսկ Սաակաշվիլին պնդում է, սա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությունն է՝ ուղղված իր դեմ»,- մեկնաբանում է վրացագետը՝ ավելացնելով, որ այս լարվածությունը պայմանավորված է 2016-ի խորհրդարանական ընտրություններով:

Լևոն Փանոսյան

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել