Աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի սեւ արկղերը հասցվել են Եգիպտոսի դատախազություն
SOCIETYԵգիպտոսում ռուսական Airbus A321-ի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի սեւ արկղերը: Ինքնաթիռի ինքնաձայնագրիչները հասցվել են Եգիպտոսի գլխավոր դատախազություն:
Սեւ արկղերի տվյալների վերծանման գործում կներգրավվեն ռուս փորձագետները, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայություններին:
Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ստեղծել, որը կզբաղվի Եգիպտոսում ավիաաղետի ուսումնասիրմամբ: Միջպետական ավիացիոն կոմիտեի անդամները ԱԻՆ աշխատակիցների հետ միասին արդեն թռել են Կահիրե:
Metrojet («կոգալիմավիա») ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Սինայում, հոկտեմբերի 31-ին: Ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



