Աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի սեւ արկղերը հասցվել են Եգիպտոսի դատախազություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսում ռուսական Airbus A321-ի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի սեւ արկղերը: Ինքնաթիռի ինքնաձայնագրիչները հասցվել են Եգիպտոսի գլխավոր դատախազություն:
Սեւ արկղերի տվյալների վերծանման գործում կներգրավվեն ռուս փորձագետները, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայություններին:
Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ստեղծել, որը կզբաղվի Եգիպտոսում ավիաաղետի ուսումնասիրմամբ: Միջպետական ավիացիոն կոմիտեի անդամները ԱԻՆ աշխատակիցների հետ միասին արդեն թռել են Կահիրե:
Metrojet («կոգալիմավիա») ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Սինայում, հոկտեմբերի 31-ին: Ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:



