Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Կեղտաջրերի մաքրման կայանը գյուղում գարշահո՞տ կտարածի

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում  է

 

Փետրվարի 12–ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ՍԱՖԵՋ» ընկերության կողմից ներկայացված Սևանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները: Ծրագրի նպատակն է Սևանի շրջանի բնակչության համար նախատեսված ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ցանցի որակական և քանակական բարելավումը:

Այն կնպաստի կայուն և էկոլոգիապես բարենպաստ զարգացմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը, շրջանի ջրային ռեսուրսների կայուն և էկոլոգիապես արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև ծրագրի տարածքի բնակչության առողջական վիճակի վրա բացասական ազդեցությունների նվազեցմանը: Միաժամանակ այն միտված է Սևանի համար հիմնելու հիգիենիկ առումով հուսալի կեղտաջրերի հեռացում և էկոլոգիապես համատեղելի կոյուղաջրերի մաքրում:

Սևանի ԿՋՄԿ համար հայցվող տարածքը տեղակայված է Գեղարքունիքի մարզում, Ծաղկունք և Գեղամավան բնակավայրերի միջնամասում, մաքրման կայանը գտնվում է Սևան–Հրազդան հիմնական ջրհավաքի մոտ, Ծաղկունք գյուղի մերձակայքում: Տարածքը զբաղեցնում է 2,7 հա, որից 2,5 հա–ը Ծաղկունք համայնքի, իսկ 0,2 հա–ը՝ Գեղամավան համայնքի վարչական սահմաններում:

Նախագծի հեղինակները նաև տեղեկացնում են, որ մաքրման կայանի տարածքը գտնվում է Ծաղկունք գյուղի մոտակայքում, և մաքրման կայանի համար տեխնոլոգիայի ընտրությունից կախված՝ հավանական է, որ կեղտաջրերից անջատվող հոտերը՝ գարշահոտ գազերը, կտարածվեն գյուղում: Բանն այն է, որ մաքրման կայանի տարածքը գտնվում է բնակելի շենքերից ընդամենը 300 մետր, իսկ գյուղի կենտրոնից՝ 1,2 կմ հեռավորության վրա:

Ի դեպ, հոտերի տարածման սպեկտրը և ազդեցությունը կախված են այդ ամիս տվյալ տարածքում քամու վարդի ուղղությունից և քամու արագությունից: Այդպիսով, կախված գյուղի աշխարհագրական տեղադիրքից և մաքրման կայանի գտնվելու վայրից, ինչպես նաև քամու վարդի ուղղությունից՝ գարշահոտ գազերը կտարածվեն Ծաղկունք գյուղի սահմաններից դուրս կամ էլ՝ հակառակը: Գարշահոտ գազերի տարածման սպեկտրը կախված է քամու արագությունից, իսկ քամու արագությունը դեկտեմբեր–փետրվար ամիսներին կարող է հասնել մինչև 38 կմ/ժ:

Նախագծում նաև ասված է, որ Հրազդան գետը Սևանի հոսքաջրերի մաքրման կայանի համար հայցվող տարածքին կից հատվածում ամբողջովին ճահճացած է, իսկ Սևանի հոսքաջրերի մաքրման կայանի համար հայցվող տարածքի կենդանական աշխարհի տեսակներից շատերի համար էական է ջրային միջավայրի առկայությունը՝ Հրազդան գետը, որը սակայն աղտոտվածության պատճառով հարմար չէ կենդանիների բնակության համար: Թեև ջրային միջավայրի հետ կապված կենդանիների համար կայանի շինարարության փուլը թեև կարող է ստեղծել էական անհարմարություններ, սակայն շինարարության ավարտից հետո ջրի որակի բարելավումը կարող է ունենալ դրական ազդեցություն:

Նախագծում նաև թվարկված են կեղտաջրերի հետ կապված ռիսկերը, որոնք են՝ պարազիտային վարակների, հեպատիտի և տարբեր ստամոքս–աղիքային հիվանդությունների, ներառյալ խոլերայի և տիֆի առաջացումը, ճահճոտ տարածքների, լճերի, գետերի, ծովի, և ստորգետնյա ջրերի էտրոֆիկացումն ու աղտոտումը և այլն:

 

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership