Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կրեմլի ցուցակը և նրա ազդեցության սահմանները

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

 

Պարոն Սարգսյան, ինչո՞ւ հրապարակվեց Կրեմլյան կոչվող ցուցակը, այն ինչ–որ նպատա՞կ էր հետապնդում:

– Իրականում ցուցակը կազմվել է Կոնգրեսի պահանջով: Ընդամենը երեք ամիս առաջ Միացյալ Նահանգներն ընդունեց պատժամիջոցների վերաբերյալ օրենքը, որը նախատեսում էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Նաև նախատեսվում էր, որ երեք ամսվա ընթացքում վարչակազմը, իսկ ավելի հստակ՝ ֆինանսների նախարարությունը, Կոնգրեսին ներկայացնի Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական և տնտեսական գործիչների ցուցակը: Այսինքն՝ ամենահարուստ բիզնեսմենների և ամենաազդեցիկ քաղաքական գործիչների:

Եվ այն, ինչ ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսին, այդ ցուցակն էր:

 

Կարելի՞ է ասել, որ ցուցակում ընդգրկված լինելու փաստը այս մարդկանց գլխին կախված սուր է. ցանկացած պահի կարող են հայտնվել պատժամիջոցների տակ:

– Ո՛չ: Չի կարելի ասել, որովհետև նախ և առաջ ցուցակում արդեն իսկ կան մարդիկ, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ: Ցուցակի միջոցով ԱՄՆ Կոնգրեսն ընդամենը ցանկանում էր լրացուցիչ տեղեկություններ ունենալ Ռուսաստանի ամենահարուստ և ամենաազդեցիկ գործիչների մասին: Եվ բնավ չի նշանակում, թե ցուցակում ընդգրկված բոլոր մարդկանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կիրառվեն:

Ցուցակում է ՌԴ արտաքին գործերի նախարարը, վարչապետը, նախագահի մամլո քարտուղարը, աշխատակազմի ղեկավարը և այլք: Այսինքն՝ սա ընդամենը ցուցակ է, որն ուղարկվել է ադմինիստրացիայի կողմից՝ Կոնգրեսին, և ըստ էության Կոնգրեսն է որոշելու, թե ցուցակի հետ ինչ պետք է անի: Բայց միանշանակ ասել, որ նրանում ներառված բոլոր գործիչների դեմ կիրառվելու են պատժամիջոցներ, ճիշտ չի լինի:

 

Իսկ Ռուսաստանի նախագահի ընտրությունների վրա դա ազդեցություն կունենա՞:

– Չնայած ընդամենը երկու ամիս հետո Ռուսաստանի նախագահական ընտրություններն են, բայց ես չեմ կարծում, որ այդ պրոցեսի վրա ազդեցություն ունենա: Ե՛վ դրական, և՛ բացասական առումներով չի ազդելու գործող նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա: Այս առումով ռուսական կողմն անհանգստանալու ոչինչ չունի:

 

Անգամ կա կարծիք, որ ցուցակը կարող է նպաստել, որպեսզի այդ մարդիկ առավել համախմբվեն Պուտինի շուրջ, քանզի հենց վերջինիս մերձավորներն են նրանք:

– Ես չեմ կարծում, որ մինչ այս ցուցակը Պուտինի մերձավորները կամ համախոհները նրա շուրջ համախմբված չէին: Եվ, այո՛, այս ցուցակում, իրոք, ներառված են նրա մտերիմները, ընկերները և ուղղակի ենթակայության տակ աշխատող մարդիկ:

 

Նոր աշխարհակարգ կառուցելու ջատագովներին Պուտինի պարագան ձեռնտո՞ւ է: Նրանք կցանկանայի՞ն, որ հենց Պուտինը լիներ ՌԴ նախագահը:

– Թե ով կլինի Ռուսաստանի նախագահը, կարող է որոշել հենց Ռուսաստանի ժողովուրդը: Եվ եթե նա ցանկացավ, որ իր նախագահը Պուտինը լինի, հենց նա էլ կլինի: Նույն հաջողությամբ՝ երբ Միացյալ Նահանգների ժողովուրդը որոշեց, որ իր նախագահը Թրամփն է լինելու, Թրամփը եղավ: Որքան էլ եվրոպական և այլ շրջանակների դուր չգար Թրամփի տեսակը:

 

Դրսից միջամտությունները բացառվո՞ւմ են:

– Խիստ հարաբերական է դրսից միջամտություն կոչվածը: Ի՞նչ է այն իրականում նշանակում: Դրսից միջամտությունը կարող է լինել ներքին գործընթացների մեջ խառնվելը, կարող է լինել միջազգային լրատվամիջոցներով դրական կամ բացասական տրամադրություններ ձևավորելը և այլն, և այլն: Այնպես որ, այդ միջոցները շատ տերբեր են: Եվ պետք է հասկանանք, թե ինչպիսի՞ ազդեցությունների վերաբերյալ է խոսքը ընթանում:

 

Գոհար Սարդարյան

 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System