Հայ պատգամավորը Սոչիից Սիրիա վերադարձող հրթիռակոծված օդանավում է եղել
POLITICSԴամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից այսօր՝ փետրվարի 2-ին, հրթիռակոծվել է Սոչիից վերադարձող օդանավը։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Նա նշել է, որ օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
«Ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ: Ահաբեկիչների նպատակն է եղել խափանել Սոչիի նախաձեռնությունը, սակայն դա նրանց չի հաջողվել»,-ասաց Ռեիսյանը:
Սիրիահայ պատգամավորը հավելեց, որ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, օդանավն էլ չի վնասվել:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



