Հայ պատգամավորը Սոչիից Սիրիա վերադարձող հրթիռակոծված օդանավում է եղել
ՔԱՂԱՔԱԿԱՆԴամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից այսօր՝ փետրվարի 2-ին, հրթիռակոծվել է Սոչիից վերադարձող օդանավը։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Նա նշել է, որ օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
«Ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ: Ահաբեկիչների նպատակն է եղել խափանել Սոչիի նախաձեռնությունը, սակայն դա նրանց չի հաջողվել»,-ասաց Ռեիսյանը:
Սիրիահայ պատգամավորը հավելեց, որ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, օդանավն էլ չի վնասվել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



